Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ` մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին
Видео
Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվել է հայկական սպորտի կենդանի լեգենդ, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին։
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, անվանի մարզիկներ և այլ պաշտոնյաներ:
Արձանը պատրաստվել և տեղադրվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ։






