Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) 

«ՀԱՓԿ» մասնագետները Սիրիայի իշխանություններին են հանձնել գյուղատնտեսական նշանակության մաքրված տարածք

Հասարակություն

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Սիրիայի իշխանություններին են հանձնել գյուղատնտեսական նշանակության մաքրված տարածք: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին կենտրոնից, մասնավորապես, անցած մեկ տարվա ընթացքում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետները մաքրել են ավելի քան 2 000 000մ² և ենթամակերեսային մաքրման միջոցով ավելի քան 1 400 000մ² գյուղատնտեսական նշանակության տարածքներ:

«Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս Նահանգի Դարայա բնակավայրում դեռևս 2016 թվականից դադարել էին մարտական գործողությունները, սակայն տարածքում առկա չպայթած զինամթերքի հետևանքով այն շարունակում էր մնալ անհասանելի և վտանգավոր տեղաբնակների համար:

2021 թվականի հոկտեմբերին ՀՀ «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի միջև կնքված պայմանագրով «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պարտավորվեց մոտ երկու միլիոն քառակուսի մետր տարածքներ մաքրել չպայթած զինամթերքից և այն հանձնել տեղական իշխանություններին:

Անցած մեկ տարվա ընթացքում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետները, ցուցադրելով բարձր մասնագիտական ունակություններ, միաժամանակ հաղթահարելով բազմաթիվ անվտանգային, կենցաղային և սոցիալական դժվարություններ, սակայն ստանալով Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշեմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ դեսպանության անձնակազմի բարձր աջակցությունը, մաքրել են ավելի քան 2 000 000մ² և ենթամակերեսային մաքրման միջոցով ավելի քան 1 400 000մ² գյուղատնտեսական նշանակության տարածքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թվով 522 ինքնաշեն և գործարանային արտադրության չպայթած զինամթերքներ, որոնք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետների կողմից սահմանված կարգով տեղափոխվել են հատուկ նախանշված տարածք և պայթեցման եղանակով ոչնչացվել:

2022 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել վերոնշյալ տարածքների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են գտվել Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Սիրիայում հավատարմագրված օտարերկյա դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ելույթով հանդես են եկել ՄԱԿ-ի ականազերծման ծառայության տնօրեն Ջոզեֆ ՄքՔարտին և տեղի իշխանություների ներկայացուցիչներ, որոնք իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ ցուցաբերած բացառիկ աջակցության համար:

«Հայ ականազերծողների շնորհիվ է, որ այսօր հազարավոր մարդիկ վերադարձել են իրենց բնակավայրեր և շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, օրեցօր բարելավելով իրենց սոցիալական վիճակը» - իր խոսքում նշել է նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մաքրված տարածքների հանձնման-ընդունման վկայականի քառակողմ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որը ՀՀ-ի կողմից ստորագրել է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ, խորվաթական «ԴՈԿ-ԻՆԳ» ընկերության ներկայացուցիչ, ծրագրի որակի պատասխանատու Դամիան Ուոլկերը՝ կատարված աշխատանքների որակի համապատասխանության վերաբերյալ, ՄԱԿ-ի կողմից Ջոզեֆ ՄքՔարտին՝ որպես գրասենյակի տնօրեն և Դամասկոսի նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը՝ մաքրված տարածքներն ընդունելու վերաբերյալ:

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմը, մասնագիտական պարտականությունները բարձ որակով իրականացնելու համար, Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

Սիրիայի Արաբական Հանրապետությունում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից իրականացվող աշխատանքները շարունակվելու են նաև 2023 թվականին»,- նշվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
Ամենադիտված