Ադրբեջանը փակում է ՀՀ-ի և Արցախի միջև միակ ցամաքային կապը․ սա հումանիտար աղետ է․ Շարմազանով
BlogosphereՍա այն է, ինչը որ մենք կանխատեսում էինք, որ Ուկրաինայում Ռուսաստան- ՆԱՏՕ հակամարտությանը զուգահեռ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կամ ՆԱՏՕ-ին մերձ շրջանակները փորձելու են Ռուսաստանի սահմանների ողջ երկայնքով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Արցախում, միգուցե նաև Հայաստանում նոր պրովոկացիաների գնալ և դրդել նոր բախումների։ Այս մասին նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին սադրանքներին։
«Ադրբեջանը փակում է ՀՀ և Արցախի Հանրապետության միջև միակ ցամաքային կապը։ Սա, փաստորեն, հումանիտար աղետ է, եթե այս խնդիրը շտապ չլուծվի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ խնդրի լուծման ակնկալիքը Ռուստաստանի Դաշնությունից է, քանի որ Արևմուտքը միայն հայտարարություններ է անում, իսկ ՀՀ գործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից։