ԱԱ-2022․ Ֆրանսիա-Լեհաստան․ մեկնարկային կազմեր
SportԱշխարհի 2022 թվականի առաջնության 1/8 եզրափակչի խաղում այսօր միմյանց հետ մրցում են Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականները։ Խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
Ֆրանսիա. Ուգո Լյորիս, Տեո Էրնանդես, Դայո Ուպամեկանո, Ռաֆայել Վառան, Ժյուել Կունդե, Տչուամենի, Ադրիեն Ռաբյո, Անտուան Գրիզման, Կիլիան Մբապե, Օլիվյե Ժիրու, Ուսման Դեմբելե։
Լեհաստան. Շչեսնի, Բերեշինսկի, Գլիկ, Կեշ, Կրիխովնյակ, Ֆրանկովսկի, Սեբաստայան Շիմանսկի, Զելինսկի, Կամինսկի, Լևանդովսկի։
Հիշեցնենք՝ ֆրանսիացիները D խմբի հաղթողներն էին, իսկ Լեհաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց C խմբում, որտեղ ընդգրկված էին նաև Արգենտինան, Մեքսիկան և Սաուդյան Արաբիան։ Ֆրանսիայի հետ միևնույն խմբում ընդգրկված էին Ավստրալիան, Թունիսը և Դանիան։