Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Փաշինյանն ունի դատողության և տրամաբանության արատներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը

Политические

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Փաշինյանն ունի դատողության և տրամաբանության արատներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը» խորագրով գրառում է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև․

«Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ազգային Ժողովի հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վերջապես պատասխանել է նոյեմբերի 25-ին իմ ֆեյսբուքյան ստատուսի մեջ տեղ գտած մեղադրանքին առ այն, որ բացառապես քաղաքական գնահատականի բացակայության պատճառով Հայաստանին ՀԱՊԿ֊ի կողմից տրամադրվող ռազմական օգնության մերժումը հարվածել է մեր ազգային անվտանգության շահերին (մանրամասները տես այդ ստատուսի մեջ)։

Ստորև ներկայացնում եմ Փաշինյանի պատասխանը ամբողջությամբ (կարդալը դժվար է, բայց պարտադիր, քանի որ ասողը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը եւ իր ձեռքում պահում Հայաստանի ճակատագիրը), որից կարելի է բավականին հետաքրքիր եզրակացությունների հանգել։

«Մենք ակնկալում էինք, որ [ՀԱՊԿ֊ում] գնահատական տրվի, թե ինչ է եղել։ Հիմա էս կոնտեքստում շեշտվում ա, որ մեզ օգնության առաջարկ ա եղել, եւ մենք հրաժարվել ենք ինչ֊որ օգնությունից։ Սա շատ կարեւոր ա պարզաբանել, որովհետեւ էնտեղ կա մի տող. «Ցուցաբերել օգնություն, այդ թվում ռազմատեխնիկական, Հայաստանի Հանրապետությանը»։ Նախ, պարզ չի, թե էդ ինչ օգնություն ա կոնկրետ առաջարկվում, երկրորդը՝ էդ օգնության ընդունումը առանց հստակ գնահատականների կնշանակի անուղղակի (եւ նույնիսկ ուղղակի) ընդունումը էս ստատուս֊քվո֊ի, որ հաստատված ա մեր սահմաններում։ Առանց հստակ գնահատականի ընդունել մոնիտորինգի առաքելություն ՀԱՊԿ֊ից այդ տարածքում կնշանակի ինչ֊որ կերպ, ոչ թե ինչ֊որ կերպ, այլ ուղղակի` ֆիքսել եւ համակերպվել ստատուս֊քվո֊ի հետ։ Ես ուզում եմ, որպեսզի տարբերությունը պարզ լինի: Օրինակ, Պրահայում ի՞նչ տեղի ունեցավ։ Պրահայում տեղի ունեցավ, որ կողմերը հստակ արձանագրում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա֊Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա, որից հետո հնարավոր եղավ դիտորդական առաքելության գործուղումը Հայաստանի Հանրապետություն։ Որովհետեւ, եթե չենք տալիս մենք դիտորդին հստակ ուղղորդում, թե որտեղ ա սահմանն ացնում ենթադրվող, ինքը գալիս ա ի՞նչը դիտարկի։ Այսինքն, Եվրամիության դիտորդները էսօր գիտեն, որ կողմերը իրենք ասել են, որ Ալմա֊Աթայի հռչակագրով ընդունված սահմանները մեր, ըստ էության, պետական սահմաններն են, եւ նրանք գիտեն, թե ինչի հետ են հարաբերվում։ Եթե, օրինակ ՀԱՊԿ֊ի կամ կամ որեւէ այլ ձեւաչափով սա չի ֆիքսվում, մոնիտորինգի միսիան գալիս ա ի՞նչը մոնիտորինգ անի, գալիս ա ընդամնեը դիտի եւ արձանագրի, ինչ ա տեղի ունեցել։ Իսկ էն, ինչ որ տեղի ա ունեցել, էնքան էլ պարզ չի, թե ինչ ա տեղի ունեցել, որովհետեւ պարզ չի, թե որտեղով ա անցնում սահմանը, եւ հետեւաբար պարզ չի, թե որտեղ ա հավաքական անվտանգության պայմանագրի գոտին։ Հիմա, էս ամեն ինչով, առդյո՞ք, անվտանգության մարտահրավերները քչացել են Հայաստանի Հանրապետության շուրջ։ Ոչ, չեն քչացել։ Արդյո՞ք ավելացել են։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելացել են, բայց մեր գնահատականն այն ա, որ էս փաստաթղթերը եղած ձեւով ընդունելու պարագայում դրանք չէին նվազելու եւ, ընդհակառակը, առանց որեւէ ազդեցության շարունակելու էին աճել, եւ շատ կարեւոր է այս նրբությունները արձանագրել, որովհետեւ շատ դեպքերում քննարկուներ են տեղի ունենում եւ շահարկումներ են տեղի ունենում, եւ ես կարեւոր համարեցի այս նրբությունները պարզաբանել»։

ՊԱՐԶՎՈՒՄ Է.

1. ՀԱՊԿ֊ում նախագահող Հայասատանի վարչապետը չգիտի, թե ՀԱՊԿ֊ը կոնկրետ ինչ ռազմատեխնիկական օգնություն է պատրաստ եղել տրամադրել Հայաստանին, հարկ չի համարել այդ հարցում ստանալ սպառիչ տեղեկություններ եւ արտացոլել դրանք որոշման նախագծում, հանդես չի եկել այդ կապակցությամբ Հայաստանի կողմից մշակված սեփական առաջարկություններով, փաստորեն, մերժել է եղած առաջարկները առանց դրանց բովանդակությունը իմանալու։

2. Վարչապետը հասարակ մահկանացուներիս համար մի աներեւակայելի հանճարեղ փաստարկ է գործածում, թե իբր առանց քաղաքական գնահատականի ընդունման Հայաստանի կողմից օգնության մասին հայտարարության ստորագրումը կնշանակեր՝ ուղղակի կամ անուղղակի ընդունել «մեր սահմաններում հաստատված ստատուս֊քվոն»։ Որպես այդ մտքի «հիմնավորում» նա մատնանշում է Եվրոպական Միության դիտորդական առաքելության «գործուղումը», որն, իր կարծիքով, հնարավոր դարձավ, քանի որ Պրահայում Ադրբեջանը եւ Հայաստանը հստակ արձանագրել են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա֊Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա, ինչը, ըստ վարչապետի, «հստակ ուղղորդում» է տալիս դիտորդին։ Պարզ չի դառնում սակայն, թե ինչու տարածքային ամբողջականության հարգման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը չի կարող նույնքան «հստակ ուղղորդում» ծառայել ՀԱՊԿ֊ի դիտորդների համար, որոնք պարտավոր են հարգել երկու հակամարտող պետությունների համատեղ դիրքորոշումը։

3. Իրականում Նիկոլ Փաշինյանը ընդամենը փորձում է թաքցնել մեր հանրությունից այն փաստը, որ սահմաններում ստեղծված ստատուս֊քվոյի հետ համակերպվելու եւ ֆիքսելու գլխավոր եւ միակ նշանակալից քայլը արել է ոչ այլ ոք, քան ինքը Հայաստանի վարչապետը՝ ստորագրելով հոկտեմբերի 31-ին Սոչիում համաձայնություն, որում, սեպտեմբերյան դեպքերից ընդամենը մի քանի շաբաթ հետո, միջազգային պարտավորություն է ստանձնել վերապահ մնալու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից՝ որեւէ անհամաձայնություն լուծելու նպատակով։ Փաշինյանը Հայաստանի անունից , փաստորեն, հրաժարվել է Ադրբեջանի օկուպանտներին մեր միջազգայնորեն ճանաչված տարածքից բանակի ուժով դուրս մղելու թեկուզ եւ տեսական իրավունքից։ Հետաքրքիր է, իր մտքով չի՞ անցել, որ դրանով, ըստ էության համակերպվում է ստեղծված ստատուս քվոյի հետ եւ ինչ֊որ իմաստով լեգիտիմացնում այն որպես դե֊ֆակտո իրողություն։

4. Փաշինյանը ընդունում է, որ ՀԱՊԿ֊ին մերժելու իր ընդունված որոշման հետեւանքով Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգության մարտահրավերները ոչ միայն չեն քչացել, այլ «հնարավոր է՝ նույնիսկ ավելացել են», բայց պնդում է, որ նա միեւնույն է գնացել է այդ քայլին, քանի որ հայտարարության ընդունումը, միեւնույն է, «ազդեցություն» չէր ունենա «աճող» մարտահրավերների վրա։ Փաշինյանը միգուցե ինքն էլ անգամ չի նկատում, որ իր իսկ խոստովանությամբ եւ գնահատականով, իրավիճակն էլ ավելի ծանրացնող եւ իրավիճակի վրա որեւէ ազդեցություն չթողնող երկու ընտրանքների միջեւ ընտրել է Հայաստանի անվտանգությանն առավել վնասող տարբերակը։

Խնդիրն, իհարկե, ՀԱՊԿ֊ի նիստի հետ կապված այս կոնկրետ դեպքը չէ, այլ մասնավոր այս օրինակով Նիկոլ Փաշինյանի տրամաբանության եւ դատողության այս ստատուսում վեր հանված արատները, որոնք արդեն չորս տարի է ինչ կախված են մեր գլխին որպես ազգային անվտանգության սպառնալիք աղետալի արդյունքներով։

Հատուկ հաստաճակատների համար պարզաբանեմ, որ ՀԱՊԿ֊ի մեր դաշնակից պետությունների արձագանքը չեմ համարում պատշաճ դաշնակցային, ավելին՝ այն համարում պախարակելի, բայց այդ վիճակի վերլուծությունը եւ հաղթահարման ուղիները, ինչպես նաեւ անվտանգության այլընտրանքային լուծումների փնտրտուքը լրիվ այլ թեմա է, որին միգուցե հետագայում նույնպես պետք լինի անդրադառնալ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное