ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանը Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ) Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ) Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.com ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ «Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ) 

Մարսելում ստորագրվել է ադրբեջանական ագրեսիան դատապարտող հռչակագիր

Արտաքին Քաղաքական

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Մարսելում մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի գրասենյակից:

Երկրի ղեկավարը առանձնազրույց է ունեցել Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է լայն ֆորմատով՝ դեպարտամենտի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախագահը իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին 2020թ. հոկտեմբերի 23-ին՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ամենաթեժ պահին ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շտապ միջազգային հումանիտար օգնություն տրամադրելու մասին բանաձևի համար:

Արայիկ Հարությունյանը կարևորել է այն փաստը, որ այսօր ևս նրանք շարունակում են ակտիվորեն պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանի նախագահ Ռընո Մյուզըլիեի հետ:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է Ֆրանսիայի վարչական շրջանների հետ ունեցած փոխգործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Նախագահը շնորհակալություն է հայտնել Պրովանս Ալպ Կոտ դ՛Ազյուր շրջանային խորհրդին՝ 2020թ. դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին բանաձև ընդունելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր և քաջալերող քայլ էր ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում դատապարտվում է Արցախի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և աջակցություն է հայտնվում Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքներին, հատկապես՝ ինքնորոշման իրավունքին:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ և բոլոր կողմերի շահերը հարգող կարգավորումն է կարող տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման նոր էջ բացել: Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանին՝ ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաև Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ու ռազմագերիների ազատազրկման համար:

Նախագահ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հաջորդ հանդիպումը եղել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ: Քննարկվել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր: Քաղաքապետ Պայանը հավաստիացրել է, որ շարունակելու է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Արցախին ուղղված հումանիտար օժանդակության ծրագրերն ավելացնելու ուղղությամբ:

Հանդիպումներին մասնակցում էր նաև Մարսել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս, բարերար Վարդան Սիրմաքեշը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. ԱբրահամյանԱրցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ումԼուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները (տեսանյութ) Քրիստոնեությունից չենք հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ՀՀ-ն պետք է ինքը որոշի՝ այդ մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով կառույցին (տեսանյութ)Էդքան անմեղ մարդ բանտերում են, դատախազությունը անելի՞ք ունի. Խաչատրյանը` գլխավոր դատախազին (տեսանյութ)
Ամենադիտված