Politico: Шольц и Макрон проведут секретный ужин в Париже в преддверии визита Си Цзиньпина Глава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин. «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Армянские депутаты встретились в Вашингтоне с председателем Комиссии Сената США по международным отношениям 66 конгрессменов США призвали Конгресс выделить $200 миллионов беженцам из Арцаха и помочь Армении защититься Депутат: Власти Армении терроризируют собственный народ, пытаясь реализовать свою антигосударственную программу Арарат Мирзоян провел рабочее совещание с сотрудниками посольства Армении в Дохе Всеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины» Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги 

Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է․ վարչապետ

Политические

 Ադրբեջանի կողմից  հետևողական գործողությունները ավելի ու ավելի առարկայական են դարձնում այն մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021 թվականին ականատես եղանք իրողությունների, երբ Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից սպանվեցին՝ տրակտորի ղեկին գտնվելիս։ Հետագայում ավելի սուր իրողությունների ականատես դարձանք, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, և այդ գործընթացը զուգորդվեց ուշադրությանը արժանի մի քանի իրողություններով և երևույթներով։ Մասնավորապես, կեսգիշերն անց Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները, միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով հայ բնակիչներին կոչ անում, սպառնում լքել իրենց բնակավայրերը։ Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության և կրոնի նկատմամբ, դրա վառ ապացույցն է Երևան քաղաքի կենտրոնում գտնվող Կապույթ մզկիթը, որը Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում վերականգնվել է, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն իմ կողմից նկարագրված իրողությունը, ես չեմ կարող գնահատել»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այդ միջադեպերը առանձին կամ մեկուսացված գործողություններ չեն։

«Այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու միջադեպին՝ ընդգծելով, որ ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ։

«Ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետև փակել այդ միջանցքը,  դադարեցնել այդ միջանցքի գործողությունը, նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայության դատապարտել ցեղասպանության երեք տարբեր ուղղություններով»,- նշեց վարչապետը։

Ըստ վարչապետի՝ առաջին սցենարը կարող է լինել հայաթափման սցենար, երբ պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում։

«Եվ այդպիսի մինիմոդելը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով։

Ընդ որում, ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, բայց մինչև այսօր նույնիսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները տվյալ տարածքներ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, էլ չեմ ասում Հադրութի շրջանի բնակիչների մասին»,- ասաց վարչապետը։

Հաջորդ սցենարը, ըստ վարչապետի, ինքնության կորուստն է։ Վարչապետի կարծիքով՝ դա նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է։

«Եվ այսօր այն պայքարը, որն Ադրբեջանը մղում է Լեռնային Ղարաբաղի տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա վառ ապացույցն է։ Այսինքն՝ երբ ասում ենք անվտանգություն, երբեմն հասկանում ենք միայն ֆիզիկական անվտանգությունը, բայց ինքնության անվտանգությունը մարդու իրավունքների և անվտանգության անքակտելի մասն է։ Այսօր տեսնում ենք իրավիճակ, երբ  միջազգայնորեն ճանաչված հայկական պատմամշակութային հուշարձանները փորձ է արվում ներկայացնել որպես այլ ծագում ունեցող։ Սա պարզապես անշունչ առարկաների դեմ պայքար չէ, սա ինքնության դեմ պայքար է։ Այդ պայքարը չունի պատմական կոնտեքստ, այդ պայքարը ունի պրակտիկ կոնտեքստ։ Այդ պայքարի նպատակն է ի ցույց դնել, որ հայերը Լեռնային Ղարաբաղում ապրելու իրավունք չունեն»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ պետական մակարդակով տրվում է հանձնարարություն, որ հայկական որմնագիր արձանագրությունները ջնջվեն և նրանց փոխարեն տեղադրվեն այսպես ասած «իրական» պատմական իրողությունները արձանագրող արձանագրություններ։

«Սա այլ կերպ, քան ցեղասպանության նախապատրաստություն կամ առնվազն այդպիսի միտում ունեցող քաղաքականություն, շատ դժվար է որակել»,- ընդգծեց վարչապետը։

Երրորդը՝ բուն ֆիզիկական ոչնչացումն է։ Վարչապետն ընդգծեց, որ  ֆիզիկական ոչնչացման իրողությունները և նախանշանները նույնպես տեսանելի են՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց, վերջացրած 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելով և հրթիռակոծելով։  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Самвел Гукасян освобожден от должности главы административного района Кентрон города ЕреванаБритни Спирс завершила развод с мужем-тренеромPolitico: Шольц и Макрон проведут секретный ужин в Париже в преддверии визита Си ЦзиньпинаЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютВосемь военнослужащих, пострадавших в ДТП на "Урале", выписаны из больницАвиакомпания FLYONE ARMENIA начала выполнение полетов по направлению Ереван- Ницца- ЕреванЭксперт: В Ереване думают, что Киранцем все закончится?Налоговая заблокировала счета Ксении СобчакВ Армении будет создан Экспертно-криминалистический центр СКВ интернете появился новый видеоматериал: как «черные береты» в селе Киранц подвергают граждан приводуГермания и Европейский союз реализуют в Армении энергетический проектВ Испании нашли редкий исламский «Эскалибур» возрастом 1000 летАрцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная силаГлава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин.«Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении АрменииОбновление Windows сломало VPN на компьютерахВ Киранце больше часа нет электричестваPatterns: создана нейросеть, моделирующая итог разных методов терапии пациентаTeam становится главным технологическим партнером ТУМО в АрменииПользователи Android-смартфонов получают возможность отправлять эмодзи во время телефонных звонковЕС выделил €1 млрд Ливану до 2027 года на условиях реформ и борьбы с миграциейВ Ереване граждане проводят акцию осведомленностиИран ввел санкции против американских компаний и физических лиц за поддержку ИзраиляБаграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегаютГрузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент СШАМосты дружбы в Финансовом университете при Правительстве России “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Минздрав Грузии: в ходе разгона акций против закона «Об иноагентах» пострадали 15 человекАрмянские депутаты встретились в Вашингтоне с председателем Комиссии Сената США по международным отношениямВ Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделенийBrent подорожала до $83,97 за баррель66 конгрессменов США призвали Конгресс выделить $200 миллионов беженцам из Арцаха и помочь Армении защититьсяHN: диета на основе яиц и цитрусовых ведет к дефициту питательных веществДепутат: Власти Армении терроризируют собственный народ, пытаясь реализовать свою антигосударственную программуВ Госдепе заявили, что Грузия рискует перспективами членства в ЕС и НАТОВ Ереване продолжается работа очередной парламентской четырехдневкиВ ООН считают, что уровень бедности в Палестине к июлю 2024 года может превысить 60%Депутат: В Киранце полицейские били и пытали людей, у задержанных телесные поврежденияСтало известно, когда в Грузии проголосуют по закону об иноагентах в 3-м чтенииЖители Киранца возмущены: Завтра, когда придут турки, это полицейское «войско» тоже будет тут стоять?На участке сел Киранц-Хейремли проводится разминирование: полиция МВД Армении несет усиленную службуВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 2 МАЯАрмения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол ПашинянВера Брежнева показала отдых на их с Меладзе вилле в Италии после новости о разводеLG выпустила дорогой изогнутый монитор для геймеров с яркостью 1300 нитВ Петербурге мужчина поджег себя перед военкоматомСотни граждан Таджикистана высланы на родину из аэропорта ВнуковоБоррель считает, что у Украины есть историческая возможность связать будущее с ЕСЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютУченый прокомментировал вспышку на Солнце
Самое популярное