Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service US plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023 Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second reading Armenia, Iran discuss matter of increasing flights between both countries Foreign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issues There is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-Jazeera 

Ով է գնդակահարել հայ ռազմագերիներին և ինչպես դա կանդրադառնա Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վրա. BBC-ի հետաքննությունը

Society

Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին կայացած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի զինվորականները գնդակահարել են 8 (որոշ տեղեկություններով՝ 9) անզեն հայ զինվորի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջադեպն ուսումնասիրել են BBC-ի, Bellingcat հետաքննական խմբի և Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան խմբի լրագրողները։ BBC-ն ուսումնասիրել է նաև, թե ինչպես տեղի ունեցածը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վրա։

«Արևածագի շողերով լուսավորված բլրի գագաթին զինված մարդիկ, որ հենց նոր էին գրավել հակառակորդի մարտական դիրքերը, զենքի սպառնալիքով մի խումբ ռազմագերիների հավաքում են մի վայրում և ստիպում նրանց, ձեռքերը բարձրացրած, նստել գետնին: Հնչում են կրակոցներ: Լսվում է բղավոց ադրբեջաներեն լեզվով՝ «Վուրմա, Վուրմա» (Մի՛ կրակեք)։ Ռազմագերիներն ընկնում են, ընկածների ուղղությամբ կրակոցները որոշ ժամանակ դեռ շարունակվում են», - ներկայացնում է միջադեպը BBC-ն՝ հավելելով, որ բջջային հեռախոսով նկարահանված 40 վայրկյան տևողությամբ տեսահոլովակն արագ տարածվեց սոցիալական ցանցերում և Telegram-ալիքներում։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և արտադատական սպանությունների մեջ։ Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը BBC-ին ասել է, որ այս գործով նյութեր է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ կատարվում է նախաքննություն, և «եթե ենթադրյալ անձանց, զինվորականների մեղքն ապացուցվի», ապա «քրեական պատասխանատվության հարցը կարող է լուծվել»։

Ո՞վ է կրակել և ո՞վ է դարձել զոհ

Այնուհետև BBC-ն ներկայացնում է տեսանյութի իր վերլուծությունը՝ նշելով, որ հրապարակված կադրերում առնվազն 15 զինծառայող շրջապատել է ութ (այլ տվյալներով՝ ինը) անզեն մարդկանց խմբի, որի անդամները կրում են հայկական բանակում օգտագործվող սաղավարտներ և համազգեստ։
BBC-ն համեմատել է այս կամուֆլյաժը հայկական զինված ուժերի նոր համազգեստների և հայկական բանակի կողմից օգտագործվող սաղավարտների հայտնի լուսանկարների հետ։ Իսկ հարձակվող զինվորների համազգեստը համընկնում է ադրբեջանական բանակում կիրառվող համազգեստի հետ: Այնուամենայնիվ, համազգեստի վրայի գրություններից հնարավոր չէ որոշել, թե որ ստորաբաժանումից են հարձակվող զինվորները:

Bellingcat-ի հետաքննիչները եկել են նույն եզրակացության՝ նրանք համազգեստի գույները համեմատել են camopedia.org կայքում տեղադրված նմուշների հետ, որտեղ ներկայացված են տարբեր երկրների զինված ուժերի համազգեստները:

Տեսանյութը հրապարակած ադրբեջանամետ Telegram-ալիքում ասվում է, որ զինծառայողները  Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերից են (XTQ – xüsusi təyinat qüvvələri): BBC-ի, HRW-ի և Bellingcat-ի հետաքննիչները նաև հաստատել են, որ Vurma («Մի՛ կրակեք») արտահայտությունը բղավողի համար ադրբեջաներենը մայրենի լեզու է։

Թե ինչ է հետո լինում գերեվարվածների հետ՝ հայտնի չէ, սակայն Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոհինի Հաարը, որին վկայակոչում է HRW-ն, կարծում է, որ նման հեռավորությունից ավտոմատ զենքերից կրակելիս ողջ մնալու հնարավորությունը շատ ցածր է։

Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել գնդակահարությունը

Միջադեպի ժամանակը պարզելու համար Bellingcat-ի հետաքննիչները կիրառել են ժամանակագրական տեղորոշման մեթոդներ, այդ թվում՝ արբանյակային պատկերները և արևի դիրքը՝ նկարահանման վայրի նկատմամբ:

«Առկա տվյալները բավարար չեն կրակոցի ամսաթիվը ճշգրիտ որոշելու համար. ըստ հետաքննիչների՝ միջադեպը կարող էր տեղի ունենալ օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 13-ի առավոտյան ժամը 6:00-6:30-ն ընկած ժամանակահատվածում: Բայց, հաշվի առնելով, որ սեպտեմբերյան մարտերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ամենահավանական ժամանակը կարող է լինել սեպտեմբերի 13-ի վաղ առավոտը», - նշվում է հոդվածում։

Արձագանք և փոխադարձ մեղադրանքներ

Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ և դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, որը քննում է պետությունների հայցերը միմյանց դեմ։

Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, որ տեսանյութի հայտնվելու հետ կապված «բազմաթիվ քննչական գործողություններ» են իրականացրել և 10 քրեական գործ են հարուցել։ Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Էլչին Մամեդովը BBC-ի ադրբեջանական ծառայությանը հրաժարվել է մեկնաբանություն տալ իրավիճակի առնչությամբ՝ վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը, սակայն նշել է, որ «տեսանյութում կեղծիքի տարրեր կան»։

Շատ դիտորդներ, հիմնվելով Ադրբեջանի անցյալի փորձի վրա, քիչ հույս ունեն, որ որևէ գործողություն կձեռնարկվի:

«Երբ 2020 թվականին կողմերի միջև ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտնվեցին հայ զինվորների խոշտանգումների տեսագրությունները, Ադրբեջանի դատախազությունն այն ժամանակ նույնպես խոստացավ գործել, և մի քանի կասկածյալներ ձերբակալվեցին, սակայն հետաքննությունը ձգձգվեց, և ոչ ոք չդատապարտվեց։ 2020 թվականին ձերբակալված զինվորներից առնվազն մեկը 2022 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով», - eurasia.org-ի հոդվածում հիշեցնում են Ջոշուա Կուչերան, Անի Մեջլումյանը և Ուլքեր Նաթիգիզին։

Հոդվածում նաև նշվում է, որ նոյեմբերի 8-ին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում իրենց տարած հաղթանակի 2 տարվա առթիվ ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հայտարարել էր, որ սեպտեմբերի իրադարձությունները «դաս պետք է լինեն Հայաստանի համար» և ոչինչ չէր ասել Բաքվի և Երևանի միջև վստահության վերականգնման հնարավոր քայլերի մասին։

«Նախագահ Ալիևի ելույթը, որտեղ նա Հայաստանին անվանում է «թշնամի» և խոսում սեպտեմբերին «տված դասի» մասին, ճնշող զգացողություն է առաջացնում», - թվիթերում գրել է Կարնեգի հիմնադրամի ավագ հետազոտող, Ղարաբաղի մասին գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը։

Հոդվածում նշվում է, որ պարբերաբար տեղեկություններ են ստացվում բախումների և զինվորականների մահվան մասին՝ ինչպես Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

BBC-ի ռուսական ծառայությունը նաև մեջբերում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքերը, ով գտնում է, որ Բաքուն ակտիվորեն ռազմական դիվանագիտության քաղաքականություն է վարում՝ փորձելով Հայաստանին ստիպել խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի համար շահավետ պայմաններով, եթե Երևանը ցանկանում է խուսափել հետագա ռազմական էսկալացիայից:

Հոդվածում նաև մեջբերում են լրագրող և գրող Մարկ Գրիգորյանի խոսքերը, ով նշում է, որ «տեսանյութերը, որոնցում պատկերված են ինքնապաշտպանվելու հնարավորությունից զրկված մարդկանց նկատմամբ վայրագությունները, ուժեղացնում են Հայաստանում չափազանց բացասական կարծրատիպերը (ադրբեջանական) հարևանների նկատմամբ»:

«Ադրբեջանի հանրային տարածքում հազվադեպ են դրական արտահայտվում հարևանների մասին։ Սոցցանցերում արշավ է իրականացվում Հայաստանի վրա ռազմական ճնշումների հետ չհամաձայնողների դեմ՝ «Ճանաչիր դավաճանին» հեշթեգով։ BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակիցները ականատես են եղել, թե ինչպես տարրական դպրոցում 5-6 տարեկան երեխաներին սովորեցնում էին միահամուռ բղավել «Ատելություն, ատելություն թշնամու հանդեպ» (մեկ այլ կարգախոսի հետ մեկտեղ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»), - նշված է հոդվածում:


Դիվանագետների կարծիքով՝ չնայած հոռետեսությանը, Բաքուն և Երևանն ամեն դեպքում, թեև դանդաղ, բայց շարժվում են դեպի համաձայնագիր, որը կարող է լինել առաջին նշանակալից քայլը դեպի խաղաղություն՝ 2020 թվականին ստորագրված փաստաթղթից հետո։

«Սակայն սեպտեմբերյան արյունահեղությունը երկու մայրաքաղաքներում այլ կերպ է դիտվում. ոմանց համար դա «խաղաղության պարտադրում» է, ոմանց համար՝ «ուժային ճնշումը գործում է» փաստարկի հաջողությունն է», - նշվում է հոդվածում։

Անցումային արդարադատությո՞ւն

Թեև ադրբեջանական հասարակության մեջ որոշակի քննադատություն եղավ ռազմագերիների հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո, սակայն այն լայն քննարկման չարժանացավ։

«Դրա հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ ղարաբաղյան պատերազմներից հետո պատերազմական հանցագործությունները չեն հետաքննվել կողմերից որևէ մեկի կողմից, և հասարակությունները դա ընկալեցին որպես «նոր իրողություն», - հիշեցնում է BBC-ն միջազգային International Crisis Group կազմակերպության ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիևի խոսքերը։

Հոդվածում նաև նշվում է, որ ազգամիջյան հակամարտությունները նոր երևույթ չեն, բայց այն վայրերում, որտեղ դրանք հաջողությամբ լուծվել են, մեծ դեր է խաղացել անցումային արդարադատության համակարգը:

Ինչպե՞ս բուժել վերքերը

Զաուր Շիրիևը գտնում է, որ անցումային արդարադատության տարրերը խաղաղ բանակցություններում ներդնելու հսկայական անհրաժեշտություն կա, և դա պետք է արտացոլվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում։ Անցումային արդարադատության մեխանիզմն՝ ընդհանրապես, իսկ իրադարձությունների մասին ճշմարտությունը և փոխհատուցումները՝ մասնավորապես,  հանրային աջակցության կարիք ունեն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ակտիվ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ՝ գործընթացը ղեկավարելու համար:

«Ցավոք, 2020 թվականի պատերազմից հետո մենք նման ակտիվություն չենք տեսնում, և եթե այդ քայլերը չձեռնարկվեն, ապա, ցավոք, մենք ականատես կլինենք նոր պատերազմական հանցագործությունների»,- ասում է Շիրիևը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play19 dead after road collapses in southern ChinaElizabeth Hurley shows off her age-defying figureKazakhstan president welcomes Armenia, Azerbaijan agreement to hold their FMs' talks in AlmatyYerevan ex-mayor Hayk Marutyan’s founding party congress underwayLive Science: People hear their names being called in forest noise due to pareidolia phenomenon63 people detained during Tbilisi protestJeep Grand Cherokee to no longer have V-twin enginesNewspaper: PM chastises that ‘you don't want to give up a piece of your land to save the whole of Armenia’US State Department: We continue to believe that peace is possible between Armenia, AzerbaijanForeign Minister of Armenia, Director-General of the European Commission discuss Armenia-EU partnership agenda issuesThere is a real momentum for the establishment of lasting peace - Armenian Foreign Minister's interview to Al-JazeeraArmenian authorities's actions aimed at establishing stable peace in the region: Armenian PresidentUS State Dept 'Deeply troubled' on detention of Anar MammadliBoy, 13, dies after stabbing attack in LondonGert Jan Koopman to Nikol Pashinyan: Armenia-EU relations will continue to develop, expand dynamicallyHungary blocking provision of €1M aid to Armenia from EU European Peace FacilityNo way back for Azerbaijan into the Parliamentary Assembly, Frank SchwabeSecretary General of Council of Europe welcomes border delimitation between Armenia and AzerbaijanArmenia’s Pashinyan spills water on his desk, clothes to explain what he is doing in Tavush Province
Most Popular