«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) «Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ) «Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ռեստորանային համալիրի բակում երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Գիշերն այստեղ ենք, առավոտյան գործողություններ կլինեն. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համար Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին 

Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները․ Արցախի ՄԻՊ

Իրան

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները եւ դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտարարություն է տարածել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետեւանքները։

Նա, մասնավորապես, գրել է.

«1. 2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում է միայն մարդկանց եւ Արցախի խաղաղ բնակչության համար նախատեսված ապրանքների փոխադրման համար: Լաչինի միջանցքի արգելափակումը փաստացի նշանակում է շրջափակում 120 000 բնակչություն ունեցող ամբողջ Արցախի համար: Բացի այդ, ճանապարհի արգելափակման պատճառով Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն եւ Եղծահող համայնքները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ մայրաքաղաք Ստեփանակերտից եւ ամբողջ Արցախից:
Վ

երջին 10 օրվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման երկրորդ դեպքն է: 2022թ. դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ նույն հորինված բնապահպանական պատրվակներով փակել էին Լաչինի միջանցքը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներգրավմամբ ավելի քան երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքում ճանապարհը ապաշրջափակվել է:

Քանի որ Լաչինի միջանցքը նախ եւ առաջ հումանիտար նշանակություն ունեցող ճանապարհ է արցախահայության կենսաապահովման համար, դրա փակումը, թեկուզ կարճ ժամանակով, հղի է անդառնալի եւ աղետալի մարդասիրական հետեւանքներով: Հայաստանի Հանրապետությունից Արցախ է ներկրվում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ, տնտեսական ապրանքներ եւ այլն: Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների եւ էներգակիրների մատակարարումը դեպի Արցախ:

Ձմռան ցուրտ պայմաններում շուրջ 1100 խաղաղ բնակիչներ` այդ թվում կանայք, ծերեր եւ 270 երեխաներ, Լաչինի միջանցքում հայտնվել են անորոշ վիճակում` չկարողանալով վերադառնալ Արցախ` իրենց տները եւ ընտանիքների մոտ: Բացի այն փաստից, որ կտրված են իրենց ընտանիքներից, նրանք նաեւ զրկված են կրթության իրավունքից:

Դեպի Արցախ եւ Արցախից դուրս տանող միակ ճանապարհի արգելափակումը նաեւ բժշկական լուրջ ճգնաժամ է ստեղծել Արցախի առողջապահական համակարգի համար: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի եւ Արցախի առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Լաչինի միջանցքի շարունակական խցանման պատճառով Հայաստանի հանրապետական բժշկական կենտրոններում անհետաձգելի բուժում ստանալու եւ հոսպիտալացնելու կարիք ունեցող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը անհնարին է դարձել:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին եւ արձանագրել, որ Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող ահաբեկչական գործողությունների հետեւանքով այդ հիվանդների կյանքին մեծ վտանգ է սպառնում:

Անհերքելի ապացույցներ կան, որ այդ քարոզարշավը կազմակերպված է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Նախ եւ առաջ, Ադրբեջանի այսպես կոչված «բնապահպանական» քարոզարշավը ուղեկցվում է մի շարք ադրբեջանական լրագրողների կողմից, որոնք ապահովում են ընթացիկ գործողությունների ամբողջական լուսաբանում ուղիղ եթերով:

Բացի այդ, լրագրողները անընդհատ սադրում են ռուս խաղաղապահներին եւ խաթարում նրանց առաքելությունը` փորձելով ներխուժել նրանց դիրքերը եւ նույնիսկ քաշքշել նրանց: Նրանցից ոմանք, ովքեր ներկայանում են որպես «բնապահպան» ակտիվիստներ, իրականում որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք ֆինանսավորվում են ադրբեջանական իշխանությունների եւ Ալիեւի հիմնադրամի կողմից: Ավելին, ապացույցներ կան, որ ճանապարհը փակողների թվում կան նաեւ Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, ադրբեջանական կողմը միտումնավոր դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ողջ տարածքում, ինչը 2022թ. փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների կրկնողությունն է, որը հանգեցնում է մի շարք անբարենպաստ հումանիտար հետեւանքների, ինչպիսիք են`

1. գազով ջեռուցվող դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարում,

2. գազով ջեռուցվող պետական գերատեսչությունների եւ կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքի խաթարում,

3. մարդկանց տները գազով տաքացնելու անհնարինություն,

4. մի շարք տնային տնտեսություններում տաք ջրի բացակայություն,

5. գազով ջեռուցվող հիվանդանոցների աշխատանքի խաթարում,

6. տրանսպորտային միջոցների վառելիքի բացակայություն եւ այլն:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, որը հիմնականում ծառայում է մարդասիրական նպատակների համար, երաշխավորված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ:

Եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածում մասնավորապես նշվում է.

«Լաչինի միջանցքը (5կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունը եւ միեւնույն ժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»:

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է հայտարարության դրույթները եւ դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Հարկ է նշել նաեւ, որ բժշկական եւ հիվանդանոցային բոլոր պարագաների ազատ փոխադրումը երաշխավորված է նաեւ միջազգային մարդասիրական իրավունքով, մասնավորապես` Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին ժնեւյան IV կոնվենցիայով: Լաչինի միջանցքի արգելափակումը կոնվենցիայի ակնհայտ խախտում է:

Արցախի շրջափակումը առանձին դրվագ չէ, եւ այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ եւ համակարգված քաղաքականության մի մաս, որն ուղղված է արցախցիներին հայրենի հողից իսպառ հեռացնելուն:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երաշխավորված հրադադարի հաստատումից ի վեր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտնել է ադրբեջանական կողմի նմանատիպ սպառնալիքների եւ սադրանքների կրկնության մասին: Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը`

1. միտումնավոր եւ բազմիցս հարձակվել է Արցախի ենթակառուցվածքների վրա` նպատակ ունենալով ահաբեկել եւ վախեցնել Արցախի բնակչությանը,

2. շաբաթներով Արցախի բնակչությանը թողել է առանց գազի եւ ջրի մատակարարման,

3. խափանել է սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները` թիրախավորելով գյուղացիներին,

4. բարձրախոսներով մշտապես հոգեբանական ճնշումների է ենթարկել իրենց դիրքերի մոտակայքում գտնվող հայկական համայնքների բնակիչներին,

5. փորձել է ապատեղեկատվություն եւ խուճապ տարածել մարդկանց շրջանում` կիբեռհարձակումներ իրականացնելով Արցախի պետական տեղեկատվական ռեսուրսների վրա:

Ադրբեջանի այս անսահման պահվածքի հիմնական պատճառը միջազգային հանրության եւ դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայությունն է: Միջազգային հանրությունը պետք է անհապաղորեն միաձայն եւ միանշանակ դիրքորոշում ընդունի, ինչպես նաեւ ձեռնարկի հասցեական գործողություններ` դատապարտելու, պատժելու եւ կանխարգելելու Ադրբեջանին շարունակ գործել բացարձակապես անպատժելիության զգացումով եւ հասնել իր վերջնական նպատակին` Արցախի ժողովրդի բնաջնջմանը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները հեռանում են Հանրապետության հրապարակից (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Ականատեսները պատմել են, թե ինչպես է Կամազը մխրճվել ժողովրդի մեջ (տեսանյութ)«Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ռեստորանային համալիրի բակում երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուսուցիչնե'ր, դիմում Ձեզ. վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան (տեսանյութ)Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան ՈւկրաինայումԳիշերն այստեղ ենք, առավոտյան գործողություններ կլինեն. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համարԲեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Իշխանություն կա՞, մի մարդ է. Սրբազանը պատգամավորների հետ առանձնացավ՝ քննարկելու իմպիչմենթի հարցը (տեսանյութ) Ինչի՞ էսքան տարի նորից հետ տարաք մեզ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասինԻշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ–ն պատասխանել է Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Բագրատ Սրբազանի պահանջինԲագրատ Սրբազանը քննարկում է անցկացնում ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետՆիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետո (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ)ՔՊ-ի «դուխով Նիկոլ» չատում հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը. Տաթևիկ Հայրապետյան Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԲագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանին եթե կալանավորեն՝ ժողովուրդը 10 անգամ կավելանա. Շարմազանով (տեսանյութ) Պատմությունը քեզ շատ ցավ է պատճառել, բայց դու ինքդ ես փրկել տունդ ցավից և թշնամուն հաղթել. Արտակ ԶաքարյանԿրում եմ այս խաչը որպես ուխտ, միայն կհանեմ պարանոցիցս, երբ ազգովի հաղթանակած լինենք. Սրբազան (տեսանյութ) Հայրենական պատերազմի մասնակից պապիկս դարձավ 99 տարեկան․ Սուրեն ՊապիկյանԲագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Հուսամ՝ մեր պահանջը կկատարվի. անցնում կկատարեն իրենց պետական պարտավորությանը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ ՍրբազանԿառավարության պատշգամբից թաքուն հետևում և նկարահանում են հանրահավաքը (տեսանյութ)Խոստանում եմ՝ վերադարձնելու ենք մեր արժանապատվությունը. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակից են լսում Սրբազանին (տեսանյութ)Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Ռոմաշկինայի առաջնեկըՆիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մենք հաշտության օրակարգ ունենք, պիտի իրականություն դարձնենք. ՍրբազանՃշմարտությունը եկավ հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանը արթնացրեց. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ) Որևէ տեսակի ուժ չի կարող Հայոց փառավոր հոգին ընկճել, մենք Տավուշից ենք գալիս դեպի այստեղ. Սրբազան (տեսանյութ)Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված