Իրանը պատրաստ է օգնել` լուծելու տարածաշրջանային վեճերը. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին
ԻրանԹուրքիայի արտգործնախարարը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից, գրում է Anadolu-ն։ Նրանք քննարկել են տարածաշրջանային գործընթացները։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու լուծել տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում։
Մևլույթ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Թուրքիան գոհ է Իրանի հետ զարգացող հարաբերություններից՝ նշելով, որ Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնումը կօգնի ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։
Նա նաև Իրանի հետ տարածաշրջանային համագործակցության խթանումը որակել է՝ որպես «խիստ կառուցողական» և ողջունել երկու հարևանների բարձրաստիճան պաշտոնյաների շփումները։