Մեսսին առաջին խաղերում քայլում էր խաղադաշտում, իսկ Մբապպեն ունի ուժ և արագություն․ Կապելո
SportՄադրիդի «Ռեալի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է 2022 աշխարհի առաջնության եզրափակիչ՝ Արգենտինա – Ֆրանսիա սպասվող խաղի մասին։ Իտալացի մասնագետը համեմատել է թիմերի առաջատարներ Լիոնել Մեսսիին և Կիլիան Մբապպեին։
«Ինչպե՞ս եմ տեսնում Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչը: Սա ոչ միայն երկրների, այլ նաև Մեսսիի և Մբապպեի դիմակայությունն է։ Մեսսին առաջին խաղերում քայլում էր խաղադաշտում, բայց նա ինձ հիացրեց Խորվաթիայի դեմ իր խաղով։ Հետո մենք տեսանք «Բարսելոնայի» ժամանակաշրջանի Մեսսիին։ Կիլիան Մբապպեին ունի ամեն ինչ՝ ուժ, արագություն և, առաջին հերթին, նպատակասլացություն։ Ակնկալում եմ հուզիչ եզրափակիչ՝ մի քանի գոլով և չեմ բացառում, որ ամեն ինչ կորոշվի լրացուցիչ ժամանակում կամ 11 մետրանոց հարվածաշարում»,- Կապելոյի խոսքն է մեջբերել Marca-ն։
ԱԱ 2022-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։