Գեղարքունիքի մարզում Honda-ն բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել ձորում, վարորդի կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Чрезвычайный случайԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Մ-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 41-ամյա Լ. Մ-ն և 7-ամյա Ա. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վերջիննես վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու երեխան են։