Հուսով եմ՝ Մարադոնան դրախտում հաճույք է ստացել այս խաղը նայելով. Սկալոնի
ՍպորտԱրգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի մասին։
«Կարծում եմ, որ նա դեռ այստեղ է: Հուսով եմ՝ Մարադոնան հաճույք է ստացել դրախտում խաղը դիտելուց»,- Scaloni Marca-ի խոսքերն է մեջբերում
60-ամյա Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին։ 2008-ից 2010 թվականներին լեգենդար հարձակվողը գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որի հետ հասել է 2010 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ,-հայտնում է armsport-ը։
Արգենտինայի հավաքականը 36 տարի չի հաղթել աշխարհի առաջնությունում։ Նրանք վեց անգամ խաղացել են աշխարհի առաջնության եզրափակիչներում ու երրորդ անգամ դարձել մրցաշարի հաղթող։ Արգենտինացիները նախկինում այս գավաթը նվաճել են 1978 և 1986 թվականներին: