Ռեփեր Աֆրոմենը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
ՏեսանյութերՌեփեր Աֆրոմենը իր համերգներից մեկում հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Հանդիսատեսն ու լրագրողներն այս հայտարարությունը որպես կատակ են ընդունել, սակայն 48-ամյա Աֆրոմենի ներկայացուցիչները հաստատել են նրա մտադրությունների լրջությունը։
Երաժիշտը պարզաբանել է, որ իր նախագահական ծրագրերից է Ամերիկայի բոլոր նահանգներում կանեփի վաճառքի օրինականացումը։
Աֆրոմենը դեռևս պաշտոնապես ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել։
Հայտնի է, որ ռեփեր Քանյե Ուեսթը, ով դա արդեն արել է 2020 թվականին, նույնպես ցանկանում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Միաժամանակ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խորհուրդ է տվել Քանյե Ուեսթին չառաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, քանի որ նա կպարտվի։