Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Mercedes-ը բախվել է Volvo բեռնատարին․ վիրավորների մեջ կան պայմանագրային զինծառայող և երեխա
Чрезвычайный случайԵրեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 57-ամյա Գալուստ Խ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 371 կմ հատվածում բախվել է հանդիպակաց երթևեկող, Սյունիքի մարզի բնակիչ 57-ամյա Կամո Հ.-ի վարած Volvo մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գալուստ Խ․-ն, նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Նունե Հ․-ն, 37-ամյա Վաղարշակ Հ․-ն, 32-ամյա Մարգարիտա Խ․-ն և 10-ամյա Հենրի Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն։
Վիրավորներից Վաղարշակ Հ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Հենրի Հ-ն նրա տղան է։