Արտակարգ իրավիճակ մայրաքաղաքի մի քանի դպրոցներում․ ահազանգեր են ստացվել, որ մոտ 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են դրված
Emergency CaseSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ մայրաքաղաքի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս պահին համապաստասխան մարմինների ծառայողները ստուգումներ են իրականացնում Մոսկովյան փողոցում գտնվող Պուշկինի անվան դպրոցում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Այգ» կենտրոնում, ինչ նաև մի քանի այլ ուսումնական հաստատություններում։
Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են ահազանգերի հեղինակների ինքնությունը, և կա վարկած, որ այս ամենը հերթական կեղծ ահազանգեր են։