Politico: Шольц и Макрон проведут секретный ужин в Париже в преддверии визита Си Цзиньпина Глава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин. «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Армянские депутаты встретились в Вашингтоне с председателем Комиссии Сената США по международным отношениям 66 конгрессменов США призвали Конгресс выделить $200 миллионов беженцам из Арцаха и помочь Армении защититься Депутат: Власти Армении терроризируют собственный народ, пытаясь реализовать свою антигосударственную программу Арарат Мирзоян провел рабочее совещание с сотрудниками посольства Армении в Дохе Всеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины» Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги 

Ժամանակն է հայտարարություններից գործողությունների անցնելու․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն

Политические

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«11 օր է՝ Արցախը շարունակում է շրջափակված մնալ։ Դեկտեմբերի 12-ից փակելով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհին շարունակում է ցույց տալ, որ Արցախի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել։

Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը՝ Բաքուն փորձում է հասնել Արցախի հայաթափման, փորձում է ահաբեկել հայ ժողովրդին, հարցականի տակ դնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի արդյունավետությունը: 

«Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դեկտեմբերի 12-ին տարածած հայտարարությամբ բարձրաձայնել էինք հումանիտար աղետի, սպասվող խնդիրների, հրատապ քայլերի մասին։

Այսօր իրավիճակն առավել քան օրհասական է՝ հրատապ ու կոնկրետ գործողություններ պահանջող։ Անցնող 11 օրերի ընթացքում մենք միջազգային արձագանքների պակաս չունեցանք՝ միջանցքի բացման կոչերով հանդես եկան բազմաթիվ երկրներ, խնդիրը քննարկվեց ՄԱԿ անվտանգության խորհրդում, որտեղ ևս բազմաթիվ, այդ թվում՝ հասցեական հայտարարություններ եղան, երեկ ստացվեց նաև ՄԻԵԴ որոշումը՝ ՀՀ կառավարության ներկայացրած՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ։

Սրանք, անշուշտ, ողջունելի քայլեր են, բայց ստիպված ենք արձանագրել, որ բոլոր այս կոչերն ու հայտարարություններն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են՝ Արցախի բնակչության իրավունքների վերականգնումը երաշխավորելու համար։ 

Միջազգային հանրության կոչերի ներքո այսօր Բաքուն շարունակում է իր հանցավոր գործունեությունը, ուստի ժամանակն է հայտարարություններից կոնկրետ գործողությունների անցնելու, այդ թվում և առաջին հերթին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով։ 

Ստեղծված իրավիճակում հրատապ ենք համարում՝

 - Հայաստանի կողմից դաշնակից և բարեկամ երկրների, միջազային կառույցների հետ հետևողական, արագ և հաշվարկված աշխատանքի իրականացումը՝ «անջատում հանուն փրկության» բանաձևի կյանքի կոչման ուղղությամբ։ Անթույլատրելի ենք համարում միջազգային հարթակներում ՀՀ ներկայացուցիչների կողմից այս թեզի շրջանցումը (օրինակ՝ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստին ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը, որում խոսք չեղավ վերոնշյալ բանաձևի մասին), 

- արտերկրում ապրող մեր հայրենակիցների ջանքերի էլ ավելի համախմբումն ու ուղղորդումը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների, Ադրբեջանի կազմում Արցախի լինելու անհնարինության մասին ողջ աշխարհով բարձրաձայնելու նպատակով,

- կանոնավոր օդային կապի հաստատումը Ստեփանակերտի և ՀՀ քաղաքների միջև։ Նման օդային միջանցքի անվտանգությանն ու ապահովությանը, ինչպես նաև գործարկմանը վերաբերող հարցերը պիտի երաշխավորվեն և իրականացվեն ՌԴ կողմից՝ որպես 2020թ․նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Արցախը Հայաստանին կապող միջանցքի պահպանությունը, վերահսկողությունն  ապահովող պետություն։

Ընդ որում՝ օդային միջանցքն անխափան պիտի գործի նաև Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վերաբացումից հետո՝ որպես այլընտրանքային «կյանքի ճանապարհ» Արցախի և Հայաստանի միջև,

- Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի, ինչպես նաև տեխնիկայի թվի ավելացումը՝ որպես Արցախի և Արցախի բնակչության անվտանգության հիմնական երաշխիք։ Ադրբեջանական սադրանքներն ու առկա վտանգները հաշվի առնելով՝ կենսական է դառնում նաև խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետների վերանայումը՝ օրակարգային դարձնելով խաղաղապահ առաքելության անժամկետ տեղակայման կարևորությունը,

- Արցախի և Ռուսաստանի միջև ուղիղ, անխափան, մշտական գործող կապի հաստատումը։ Ուղիղ կապ պետք է գործի Արցախի ՊԲ-ի ու ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-երի, Պետնախարարի գրասենյակի և ՌԴ համապատասխան կառույցի մակարդակով,

- Հայ առաքելական եկեղեցու կողմից տարվող աշխատանքների էլ ավելի ակտիվացումը։ Վաղուց ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցին ստանձնի հանրությանը համախմբող, միավորող և պայքարող կենտրոնի դերը։ Կարևոր է նաև ՀԱԵ կողմից միջեկեղեցական կապերի հետևողական, շարունակական և լիարժեք գործարկումը՝ առաջին հերթին ստեղծված իրավիճակում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված կողմերի հետ, ապա նաև ամբողջ աշխարհի՝ էկումենիկ կապերի և առկա հնարավորությունների սահմաններում։

Հաշվի առնելով առկա իրավիճակը, հումանիտար աղետի լրջագույն վտանգն ու Արցախում ապրող շուրջ 120 000 մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների տևական ոտնահարումը՝ կոչ ենք անում․

- Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին՝ տեր կանգնելու մեր իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու,

- Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության նպատակներին համահունչ՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցներն արցախահայության կյանքի, ազատ տեղաշարժման իրավունքներն ապահովելու ուղղությամբ՝ միջանցքն ապաշրջափակելուն զուգահեռ ապահովելով օդային կապի անխափան ու անվտանգ իրականացումը Ստեփանակերտի և ՀՀ քաղաքների միջև, 

- միջազգային հանրությանը՝ գործնականում ցույց տալու, որ մարդու իրավունքներն առաջնահերթություն են, գործնական քայլեր իրականացնելու ադրբեջանական ագրեսիան, ցեղասպան գործունեությունը դադարեցնելու, Արցախի մեր հայրենակիցների իրավունքները երաշխավորելու ուղղությամբ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Бритни Спирс завершила развод с мужем-тренеромPolitico: Шольц и Макрон проведут секретный ужин в Париже в преддверии визита Си ЦзиньпинаЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютВосемь военнослужащих, пострадавших в ДТП на "Урале", выписаны из больницАвиакомпания FLYONE ARMENIA начала выполнение полетов по направлению Ереван- Ницца- ЕреванЭксперт: В Ереване думают, что Киранцем все закончится?Налоговая заблокировала счета Ксении СобчакВ Армении будет создан Экспертно-криминалистический центр СКВ интернете появился новый видеоматериал: как «черные береты» в селе Киранц подвергают граждан приводуГермания и Европейский союз реализуют в Армении энергетический проектВ Испании нашли редкий исламский «Эскалибур» возрастом 1000 летАрцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная силаГлава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин.«Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении АрменииОбновление Windows сломало VPN на компьютерахВ Киранце больше часа нет электричестваPatterns: создана нейросеть, моделирующая итог разных методов терапии пациентаTeam становится главным технологическим партнером ТУМО в АрменииПользователи Android-смартфонов получают возможность отправлять эмодзи во время телефонных звонковЕС выделил €1 млрд Ливану до 2027 года на условиях реформ и борьбы с миграциейВ Ереване граждане проводят акцию осведомленностиИран ввел санкции против американских компаний и физических лиц за поддержку ИзраиляБаграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегаютГрузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент СШАМосты дружбы в Финансовом университете при Правительстве России “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Минздрав Грузии: в ходе разгона акций против закона «Об иноагентах» пострадали 15 человекАрмянские депутаты встретились в Вашингтоне с председателем Комиссии Сената США по международным отношениямВ Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделенийBrent подорожала до $83,97 за баррель66 конгрессменов США призвали Конгресс выделить $200 миллионов беженцам из Арцаха и помочь Армении защититьсяHN: диета на основе яиц и цитрусовых ведет к дефициту питательных веществДепутат: Власти Армении терроризируют собственный народ, пытаясь реализовать свою антигосударственную программуВ Госдепе заявили, что Грузия рискует перспективами членства в ЕС и НАТОВ Ереване продолжается работа очередной парламентской четырехдневкиВ ООН считают, что уровень бедности в Палестине к июлю 2024 года может превысить 60%Депутат: В Киранце полицейские били и пытали людей, у задержанных телесные поврежденияСтало известно, когда в Грузии проголосуют по закону об иноагентах в 3-м чтенииЖители Киранца возмущены: Завтра, когда придут турки, это полицейское «войско» тоже будет тут стоять?На участке сел Киранц-Хейремли проводится разминирование: полиция МВД Армении несет усиленную службуВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 2 МАЯАрмения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол ПашинянВера Брежнева показала отдых на их с Меладзе вилле в Италии после новости о разводеLG выпустила дорогой изогнутый монитор для геймеров с яркостью 1300 нитВ Петербурге мужчина поджег себя перед военкоматомСотни граждан Таджикистана высланы на родину из аэропорта ВнуковоБоррель считает, что у Украины есть историческая возможность связать будущее с ЕСЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютУченый прокомментировал вспышку на СолнцеУченые выяснили, как ожирение меняет активность мозга
Самое популярное