Այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն. Աննա Հակոբյան
ԲլոգոսֆերաԱննա Հակոբյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Վարչապետի տիկինը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է համապատասխան լուսանկարներով և կից գրել.
«Առողջություն մեր բոլոր բալիկներին։ Արյունաբանական կենտրոնում բուժվող այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն՝ որքան էլ դժվար է իրենց համար, հատկապես երեխաների ներկայությամբ անընդհատ չարտասվեն, հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են։
Մեր մեծերի իմաստուն խոսքերից մեկն ասում է. «Լացը լաց է բերում»։ Գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք հետեւել իմաստուններին»։