Նիկի Մինաժը 19,5 միլիոն դոլարով տուն է գնել
ԼուսանկարներՌեփեր Նիկի Մինաժը նոր տուն է գնել, գրում է Dirt-ը։ Տունը գտնվում է Հիդդեն Հիլզ էլիտար քաղաքում։ Այն արժեցել է 19,5 մլն դոլար։ Այն զբաղեցնում է ավելի քան հազար քառակուսի մետր։ Ունի 8 ննջասենյակ և 10 լոգասենյակ։ Տարածքում կա հյուրատուն, հանգստի գոտի՝ լողավազանով, և երեք մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։
Նախկինում աստղը տուն է վարձել Կալաբասաս քաղաքում։
Հոկտեմբերին Մինաժը քննադատել էր «Գրեմմի» մրցանակը այն բանի համար, որ իր երգերն այլևս ռեփ չեն համարվում։ Արտիստին վրդովեցրել է այն հանգամանքը, որ իր Super Freaky Girl ստեղծագործությունը դասվել է փոփ երաժշտության անվանակարգում։ Երգչուհու խոսքով՝ դրա պատճառով՝ ինքը ավելի շատ մրցակիցներ ուներ ու հաղթելու ավելի քիչ հնարավորություններ։