Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում չի նախատեսվում. Պեսկով
ПолитическиеԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը սպասվում է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն եռակողմ հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթաժողովի կհավաքվեն երկուշաբթի օրը: Գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 26-27-ը։
«Այո Նրանք (Ալիևն ու Փաշինյանը – ՌԻԱ Նովոստի) սպասվում են։ Բայց եռակողմ հանդիպում չի ծրագրվում»,- ասել Է Պեսկովը։