ՌԴ Պետդումայի նախագահը կայցելի Իրան
ԻրանՊետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարող է հունվարին մեկնել Իրան և այնտեղ հանդիպել հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրին։
«Վոլոդինը հունվարին կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի նախագահի հետ»,- ասել է աղբյուրը։
Հնարավոր բանակցությունների թեման չի նշվում։
Bloomberg-ն ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պատրաստվում են ներդնել նոր նախագիծ՝ ստեղծելու անդրմայրցամաքային առևտրային միջանցք Արևելյան Եվրոպայից մինչև Հնդկական օվկիանոս՝ 3000 կմ երկարությամբ, մինչև 25 մլրդ դոլար արժողությամբ։ Վերլուծաբանները գտնում են, որ նոր առևտրային ուղին երկրներին թույլ կտա կրճատել ապրանքների փոխադրման վրա ծախսվող ժամանակը։