Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթ Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ) Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ) «Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ) 

«Ի՞նչ են գրում ադրբեջանցիները Ստեփանակերտի ցույցի մասին». Տաթևիկ Հայրապետյան

Բլոգոսֆերա

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Ի՞նչ են գրում ադրբեջանցիները Ստեփանակերտի ցույցի մասին։

Մանրամասն ուսումասիրել եմ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում և սոցցանցերում ընթացող քննարկումները Ստեփանակերտի հանրահավաքի վերաբերյալ: Ներկայացնում եմ դրանցից ամենաուշագրավները: Մի օգտատեր քննարկում է առաջարկել հետևյալ թեմայով. «Ունե՞նք մենք արդյոք հայեցակարգ, թե ինչ ենք անելու Ղարաբաղի հայերի հետ:

Ըստ Ալիևի՝ նրանք կստանան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Եթե ես լինեի ՀՀ քաղաքացի ու իմանայի, որ կարող եմ ստանալ նույն «իրավունքները» ինչ ունեն Ադրբեջանի քաղաքացիները իմ գլխի մազերը բիզ–բիզ կկանգնեին այդ մտքից անգամ: Ես մտածում եմ, որ պետք է նրանց մշակութային ինքնավարության տալ, կամ նույնիսկ չխանգարել, որ ՄԱԿ–ը կամ ԵԱՀԿ–ն գրասենյակներ բացեն այնտեղ, որ հայերն իրենց ապահով զգան: Ես հասկանում եմ, որ շատերիս ավելի հարմար է «Ղարաբաղն առանց հայերի» կոնցեպտը: Չկան նրանք, չի լինի խնդիր, բայց էթնիկ զտումներն աշխարհը չի հասկանա…»: Կարճ ասած՝ նա ընդունում է, որ Ադրբեջանը բռնապետական երկիր է, որտեղ քաղաքացիները չունեն իրավունքներ: Ավելին, ադրբեջանցիների մեծ մասն ուզում է հայերից ազատվել, բայց առաջարկում է ավելի «բարի» լինել, որպեսզի միջազգային հանրության աչքին գազան չերևան: Ավելորդ է ասել, թե նման առաջարկն իսկ որքան հայհոյանքի է արժանացել մյուս ադրբեջանցիների կողմից:

Կայքերից մեկում էլ մի այսպիսի վերնագրով հրապարակում էր հայտնվել. «Ռուբեն Վարդանյանը պատերազմ է հայտարարում Բաքվին»: Մեջբերեմ ամենահետաքրքիր հատվածները. «Ալիևի այն հայտարարությունը, որ Բաքուն ճնշումների ներքո որևէ կերպ իր դիրքորոշումը չի փոխի, նախևառաջ հասցեագրված էր Մոսկվային:

Այս ցույցով ուղերձ էին հղում նաև Եվրոպային, որ «Ղարաբաղը չի ուզում լինել Բաքվի հետ»: Ուստի Վարդանյանն ամեն ինչ արել էր մասշտաբային ցույց ապահովելու համար: Բաքվի համար այս իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ բոլորը՝ Հայաստանը, ՌԴ–ն, Արևմուտքը միակամ են այս հարցում՝ Բաքվի դեմ: Դրանով է պայմանավորված Վարդանյանի ինքնավստահ պահվածքը»:

Ադրբեջանական ներքին լսարանին ուղղված մամուլը հարկադրված է արձանագրել, որ միջանցքի փակումը բուռն արձագանքի է արժանացել միջազգային հանրության կողմից:

Ուստի, երբ Ալիևը հոխորտում էր իր վերջին ելույթում, որ ինքը չի փոխի որևէ բան, ով էլ որ զանգահարի, դա նշանակում է իր վրա մեծ ճնշումներ կան, որոնցից նա փորձում է պաշտպանվել: Այս ֆոնին պատահական չէ, որ Ալիևը նոր թափ տվեց «Արևմտյան Ադրբեջանի» թեմային: Ամբողջ ադրբեջանական քարոզչադաշտը գրում է, որ «Ալիևը վերադարձնում է Զանգեզուրը»:

Սա և՛ ներքին լսարանին է ուղղված՝ հերթական հայատյացության չափաբաժնով, և՛ մեզ՝ որ ընկնենք վախերի մեջ: Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ Սյունիքի թիկունքը պահողը Արցախն է: Արցախի տարածքների կորուստը անչափ խոցելի են դարձրել Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը: Դա գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ զիջումները միայն մեծացնում են Ալիևի ախորժակը, իսկ չզիջելու համար պետք է ամենօրյա մակարդակով աշխատել՝ բոլոր ճակատներով՝ ռազմական, դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական և այլն:

Ցավոք, մեզ հրամցնում են կեղծ ու անիմաստ օրակարգեր, քանի որ որոշում կայացնողները չունեն լուծումներ և անկարող են, ուստի գերադասում են զուգահեռ կեղծ իրականություն ստեղծել հանրության համար, մինչդեռ ժամանակը արագ է վազում, իսկ մեզ ինչպես հարկն է մեր գալիք փորձություններին չեն պատրաստում: Մնում է անել դա անձնական և խմբային մակարդակներով, որպեսզի հարցականի տակ չդնենք հայոց պետականությունը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասինՄարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել, բայց 16 ցուցարարի վերաբերյալ արդարացման ակտ կա (տեսանյութ)Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթՊատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ)Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները, որոնցով երևում էին երեկ կատարված բռնություններըԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԱյո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ)«Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է», «Դուք էլ ինձ էիք թիրախավորում»Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԵթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ ԲեգլարյանԼարված կրքեր՝ ԱԺ-ում. «Չհամարձակվեք դու-ով խոսել, անբարոյական ստեր եք ասում», «Հանգստացեք հլը» (տեսանյութ)Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը․ ՊԵԿ«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարությունԿալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)Այսօր մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվություն փոխանցողիՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցներըՀրդեհ Զովունի գյուղում Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Թանկարժեք մետաղների գներՀայաստանում անցումային դիկտատուրա է. Խաչատրյանը` ՄԻՊ Մանասյանին (տեսանյութ) Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)Նավթի գներԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը
Ամենադիտված