Թեհրանն ԱՄՆ պաշտպանության նոր բյուջեն հակաիրանական է անվանել
ԻրանԱՄՆ պաշտպանական բյուջեն հակաիրանական է և արտացոլում է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական մտադրությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, փոխանցում է IRNA-ն։
«Այս օրենքի հակաիրանական բովանդակությունը արտացոլում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ թշնամական, սադրիչ և միջամտողական համոզմունքների և ԱՄՆ քաղաքականության համառությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Քանանին ընդգծել է, որ Իրանի և այլ երկրների միջև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, համահունչ է միջազգային օրենքներին և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, մինչդեռ «ԱՄՆ-ն սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը` ստեղծելով բազմաթիվ ռազմակայաններ տարածաշրջանում»:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել էր 2023 ֆինանսական տարվա (սկսած հոկտեմբերի 1-ից) երկրի բյուջեն՝ մոտ 1,7 տրիլիոն դոլար։
Դեկտեմբերի 23-ին Բայդենը ստորագրել է 2023 թվականի պաշտպանության ռեկորդային բյուջեն՝ 847,3 միլիարդ դոլար։