Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե․ ԿԳՄՍՆ-ը 39,2 մլն դրամ բյուջեից 12 մլն դրամը չի տրամադրել

Sport

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն պարզաբանել է ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսավորման խնդիրը։

«ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում 29.12.2022թ. հրապարակված հոդվածի վերաբերյալ

Հենց սկզբից ցանկանում ենք հաստատել, որ Աշխարհի գավաթի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Գրետա Վարդանյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշված ամեն խոսքը ճշմարտություն է և պաշտպանում ենք այն:

ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակած և մամուլով ու ԶԼՄ-ներով տարածված «Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է» նյութի մասով հայտնում ենք, որ, իրոք, պետական բյուջով մեր կազմակերպությանը հատկացվել է 39.2 մլն դրամ գումար և կնքվել է մեջբերված պայմանագիրը, սակայն պարզ չէ, թե ինչու չի նշվել այն փաստը, որ դրանից շուրջ 12 մլն դրամ գումար մեզ չի տրամադրվել, չնայած, որ դրա կարիքը շատ մեծ էր: Մեր կազմակերպությանը հատկացված գումարի իրական չափը կազմել է մոտ 28 մլն: Այդ գումարով կազմակերպվել է Հաշմանդամային սպորտի մեծ փառատոն Գյումրիում, ՀՀ անվասայլակով բասկետբոլի Գավաթի առաջնություն և իրականացվել է 5 հավաքական թիմերի գործուղում՝ Մեքսիկա(սայլակավազք), Գերմանիա (պարականոե), Չեխիա (սեղանի թենիս), Վրաստան (պարածանրամարտ-para powerlifting) և Ֆրանսիա (անվասայլակներով բասկետբոլ): Նշված միջոցառումներին ինչպես նաև մեր կազմակերպության կողմից կատարված այլ միջոցառումների իրականացման համար ներգրավվել են նաև հովանավորներ:

Հրապարակման մեջ նշվում է, որ Դուբայի Աշխարհի Գավաթի (Fazza Championships) միջոցառումը նախատեսված է եղել բյուջեով: Այո, դա ճիշտ է: Սակայն այն պնդումը, որ մենք համաձայնել ենք այն փոխարինել Եվրոպայի Առաջնությամբ, չի համապատասխանում իրականությանը: Նմանատիպ սխալ զեկույցներով ճշմարտությունը թաքցվել է և նախկին նախարար պարոն Դումանյանից, և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պարոն Հարությունյանից և ՀՀ Վարչապետից: Հիմա էլ նորանշանակ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին ու հանրությանն են ուզում մոլորեցնել:

Մեզ մոտ առկա է ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, և հորդորում ենք նյութի հեղինակին, որպեսզի իր վերադասներից ներողություն խնդրի ճշմարտությունը խեղաթյուրելու և թաքցնելու համար:

Անդրադառնանք նյութի հաջորդ մասին, որտեղ կրկին անդրադարձ է կատարվել Թբիլիսիի Եվրոպայի Առաջնությանը և Դուբայի Աշխարհի Գավաթի առաջնությանը, և այն փաստին, որմենք դրանք հույժ կարևոր ենք համարել: Դա համապատասխանում է իրականությանը: Մենք այդ առաջնությունները կարևորել ենք, քանի որ դրանք ներառված են եղել Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհային քարտեզի առաջնությունների ցանկում և միայն դրանց մասնակցելով մարզիկը կարող է վաստակել Պարալիմպիկ խաղերին մասնակցելու ուղեգիր: Բավականաչափ դժվարությամբ և միայն ՀՀ Վարչապետին դիմելուց հետո ենք կարողացել մասնագիտական քննարկում նախաձեռնել և ապացուցել ԿԳՄՍՆ-ի սպորտի բաժնին, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելը հույժ կարևոր է:

Պետք է ցավով արձանագրենք, որ ԿԳՄՍՆ-ի սպորտի քաղաքականության բլոկը, այդքան բացատրելուց հետո, մինչև հիմա դեռևս չի պատկերացնում թե ինչ է վարկանիշը: Հրապարակման այն մասի վերաբերյալ, թե մեր մարզիկները վարկանիշ ձեռք չեն բերել, ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ, նախ, մեր գործուղած երեք մարզիկներից երկուսը գերազանց են հանդես եկել Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությանը, նվաճել են Եվրոպայի երկու բրոնզե մեդալ: Երկրորդ, մեր երկու մարզիկները հայտնվել են Աշխարհի և Եվրոպայի վարկանիշային աղյուսակում, իսկ երրորդ մարզիկի COVID թեստի պատասխանը դրական էր և նրան իր մարզիչի հետ չի թույլտրվել մասնակցելու մրցմանը: Վարկանիշ «ձեռք չբերելու» մասին ԿԳՄՍՆ-ի հրապարակումը մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում: Վարկանիշ ձեռք բերած մարզիկների ցանկերը հրապարակված են Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի կայքում և հասանելի են բոլորին: Մեր և վարկանիշ ձեռքբերած մնացած մարզիկների ցանկը կարող եք տեսնել՝ մտնելով էջը:

Հրապարակած նյութում նաև իրար հակասող պնդումներ կան, որով բացահայտվում է, որ իրականում մեզ խոստացել էին տրամադրել Դուբայի առաջնության գումարը: Դա ապացուցվում է հետևյալ կերպ. սկզբում նյութում ասվում է որ Դուբայի առաջնությունը չի ֆինանսավորվել, քանի որ վարկանիշ ձեռք չի բերվել, իսկ վերջում ասվում է որ գումարները սպառված են եղել:

Այն փաստը, որ կազմակերպության համար նախատեսված ֆինանսական միջոցները սպառված են եղել, կրկին իրականությանը չի համապատասխանում, քանի որ ինչպես նշել էինք պետբյուջեյով մեր կազմակերպությանը հատկացվել է 39.2մլն, բայց փաստացի ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրվել է մոտ 28 մլն: Մեզ համար հասկանալի չէ ԿԳՄՍՆ-ի թվաբանությունը:

Ինչ վերաբերում է Դուբայի Աշխարհի Գավաթի առաջնությունում Գրետա Վարդանյանի մրցակիցների թվի հրապարակմանը, ապա դա նույնպես վկայում է հոդվածի հեղինակի հաշմանդամային սպորտից բավականին հեռու լինելու մասին: Այս մասով լավ կլիներ, որ հոդվածագիրն ուսումնասիրեր պարածանրամարտի Աշխարհի և Եվրոպայի վարկանիշային աղյուսակները և տեսներ, թե Գրետա Վարդանյանը այդ ռեյտինգում որքան բարձր տեղ է զբաղեցնում: Անառարկելի է, որ Գրետան աշխարհի ուժեղագույն մարզիկներից է և Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերին Հայաստանը ներկայացնող թիվ մեկ թեկնածուն: Նա այս պահին Եվրոպայի և Աշխարհի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է և համապատասխանաբար զբաղեցնում է «լավագույն բարձրացրած քաշ» և «ընդհանուր բարձրացրած քաշ» արդյունքներով 4-րդ, 5-րդ դիրքերը և 6-րդ և 9-րդ դիրքերը:

Այն հարցին, թե ինչու է Գրետան հրաժարվել ԿԳՄՍՆ-ի կազմակերպած «պարգևատրության» միջոցառմանը ներկա գտնվելուց, կարծում ենք նա անձամբ կպատասխանի իր որոշման մասին, եթե դրա հարկը լինի:

Ամփոփելով ցանկանում ենք նշել, որ

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն շուրջ 1,5 տարի թիրախավորվել է, բոլոր մեր նախաձեռնությունները և ծրագրերը իրականացնելիս բախվել ենք բազում միտումնավոր ստեղծված խոչընդոտների։ Պայմանավորված երկրում և Արցախում տիրող իրավիճակից փորձել ենք չհանրայնացնել խնդիրները և մարզիկների նվաճումներով օգտակար լինել։ Մեր հավաքականի մարզիկները միջազգային առաջնություններում կարողացել են 14 անգամ բարձրացնել տալ մեր եռագույնը և երեք անգամ հնչեցնել մեր հիմնը։

Առջևում Ամանորյա տոներն են, շնորհակալություն ենք հայտնում մեր մարզիկներիին, մարզիչներին, աջակիցներին և ընդհանրապես մեր հայրենակիցներին, մաղթում խաղաղ ու բարեբեր տարի»,- նշվում է հաղորդագրությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular