Դարձել եմ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու խաչքավորը, ինձ է հանձնվել օրհնված խաչը. Դավիթ Համբարձումյան
Блогосфера«Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ ծննդյան և մկրտության հիշատակումն է։
«Այսօր Սուրբ պատարագ է մատուցվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում, որից հետո կատարվել է Ջրօրհնեքի կարգ, ինչը Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդանիշն է։ Խաչը ջրի մեջ իջեցնելն էլ խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը:
Ջրօրհնեքի արարողության ժամանակ ընտրվում է նաև Խաչի քավոր, ով Սբ. Հովհաննես Մկրտչի խորհրդանիշն է:
Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու առաքելությանը, աջակցում են հոգևոր հովվին` կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը:
Խորհրդանշական այս օրը դարձել եմ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու խաչքավորը, և ինձ է հանձնվել օրհնված խաչը:
Աստված պահապան բոլորիս»: