Բրազիլական ակումբներից մեկը Ռոնալդուին պայմանագիր է առաջարկել, բայց «Ալ-Նասրը» 20 անգամ ավելին է վճարել. sport24
Sport«Կորինտիանսը» ցանկացել է պայմանագիր կնքել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, սակայն տրանսֆերը չի կայացել։ Այս մասին հայտնել է բրազիլական ակումբի նախագահ Դյուիլիո Մոնտեյրո Ալվեսը։
«Մենք երկար ժամանակ բանակցել ենք նրա հետ։ Այս տեղափոխությունը դժվար էր իրականացնել, բայց մենք որոշեցինք փորձել։ Նա մի քանի անգամ հանդիպել է գործակալ Մենդեսի հետ: Մեր ակումբը նրան նման առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդում» պայմանագրի պայմաններին համապատասխան։ Բայց «Ալ-Նասրը» 20 անգամ ավելին է վճարել»,- նրա խոսքերը հաղորդում է Os Donos da Bola-ն:
Ռոնալդուն «Ալ-Նասրի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։ Նրա աշխատավարձը Սաուդյան Արաբիայում կկազմի 200 մլն եվրո։