ՆԱՏՕ-ն մերժել է Սերբիայի խնդրանքը
Կոսովոյում ՆԱՏՕ-ի զորամիավորման հրամանատարությունը՝ KFOR-ը, մերժել է Բելգրադի խնդրանքը՝ Կոսովոյում և Մետոհիայում ոստիկանության և բանակի զորամիավորում մտցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
TV Pink հեռուստաալիքի եթերում քաղաքական գործիչը հայտնել է, որ նամակ է ստացել, որում ասվում է, որ Կոսովո և Մետոհիա սերբական բանակի վերադարձի կարիք չկա։ Միաժամանակ, հավելել է նա, հեղինակները վկայակոչել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւը։
Վուչիչն ընդգծել է, որ հենց նման արձագանքի էլ սպասում էր և ընդհանրապես զարմացած չէ։