Հայ ժողովուրդն ամբողջությամբ է հայտնվել գերության մեջ` հայրենիքի գողի և մեր պատմական թշնամու` Նիկոլ Փաշինյանի արյունոտ ճիրաններում. Ղազարյան
ԲլոգոսֆերաԵրկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց ապահովվել անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարության իրագործումը և Հայաստան վերադարձնել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, փոխարենը նրան հաջողվեց խախտել նույն հայտարարությունը և ադրբեջանական գերության մեջ թողնել ևս 120.000 հայերի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«Իրականում, հայ ժողովուրդն ամբողջությամբ է հայտնվել գերության մեջ` հայրենիքի գողի և մեր պատմական թշնամու` Նիկոլ Փաշինյանի արյունոտ ճիրաններում։
Գերությունից հնարավոր է ազատվել ազգային ազատագրական պայքարի միջոցով»,- գրել է նա։