ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց Հայաստանի հրաժարումը նոր հայտարարություն է, որը Ռուսաստանը պատրաստվում է պարզաբանել. Պեսկով
ИностранныйՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ 2023 թվականին իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց Հայաստանի հրաժարումը նոր հայտարարություն է, որը Ռուսաստանը պատրաստվում է պարզաբանել։ Նրա խոսքերը հայտնում է Известия-ն։
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած համապատասխան մերժումը՝ Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանն ամեն դեպքում Ռուսաստանի շատ մոտ դաշնակիցն է։