Глава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин. «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Армянские депутаты встретились в Вашингтоне с председателем Комиссии Сената США по международным отношениям 66 конгрессменов США призвали Конгресс выделить $200 миллионов беженцам из Арцаха и помочь Армении защититься Депутат: Власти Армении терроризируют собственный народ, пытаясь реализовать свою антигосударственную программу Арарат Мирзоян провел рабочее совещание с сотрудниками посольства Армении в Дохе Всеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины» Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги В контексте отношений между Арменией и Россией существуют определенные проблемы и вопросы: глава МИД Армении 

Երբ Ադրբեջանը լայն բացում է իր քսակը, փողասերները շտապում են վերցնել իրենց բաժինը․ Հարութ Սասունյան

Блогосфера

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է․

«Լրագրող Թիլ Բրուքները ծավալուն հետաքննական հոդված է գրել, թե ինչպես է Ադրբեջանն իր հսկայական նավթադոլարները տալիս քաղաքական գործիչներին, գործարարներին և համալսարաններին: Նույնիսկ հայտնի անհատներն ու հաստատություններն են իրենց վաճառում, երբ հսկայական գումարներ են թափվում նրանց վրա։ Բրուքների՝ «Կոռուպստան Ադրբեջան. ինչպես դառնալ թաքուն լոբբիստ ադրբեջանական ոճով» վերնագրով հոդվածը տեղադրվել է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP)» կայքում։

Հոդվածում ասվում է. «Բրենդա Շեյֆերի՝ գիտնականի և էներգետիկ քաղաքականության հաճախ հիշատակվող փորձագետի վերելքը ցույց է տալիս, թե որքան խոցելի է ամերիկյան արտաքին քաղաքական կառույցը օտարերկրյա գործակալների կողմից շահարկումների  նկատմամբ: Օտար վարչակարգի և բացահայտ ու գաղտնի լոբբիստների բազմազան ցանցի աջակցությամբ՝ նա նավթային փողերն օգտագործել է իր գիտական   համբավը  բարձրացնելու  համար, այնուհետև իր հերթին այդ հեղինակությունը օգտագործել առաջ մղելու Ադրբեջանի  օրակարգը՝ Կոնգրեսի վկայությունների, թերթերի տասնյակ հոդվածների և լրատվամիջոցներում ելույթների, անհամար վերլուծական/ուղեղային միջոցառումների և նույնիսկ գիտական հրապարակումների միջոցով։ Ու դեռ շարունակում է դա անել»:
2001 թվականին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին վկայություն տալիս՝ Շեյֆերը ներկայացվել է որպես «Կասպյան ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն և գիտության ու միջազգային հարաբերությունների Բելֆորթի [Բելֆեր] կենտրոնի Միջազգային անվտանգության ծրագրի ասպիրանտ Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոցում»։

Իր ելույթում Շեյֆերը  Կոնգրեսին խնդրել է չեղյալ համարել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը, որն արգելում է ամերիկյան ուղղակի օգնությունն Ադրբեջանի կառավարությանը: Կոնգրեսի անդամները չգիտեին, որ «Կասպյան ուսումնասիրությունների ծրագիրը, որը նա ղեկավարում էր Հարվարդում, ստեղծվել է 1999 թվականին Ադրբեջանի Առևտրի պալատի և նավթագազային ընկերությունների համախմբման՝ Exxon-ի, Mobil-ի և Chevron-ի կողմից, 1 միլիոն դոլար դրամաշնորհով, որոնք բոլորն էլ առևտրային շահեր ունեին տարածաշրջանում։ Առևտրի պալատը ադրբեջանամետ ազդեցության խումբ է, որի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են SOCAR-ի փոխնախագահը, ադրբեջանական պետական   էներգետիկ ընկերությունը, ինչպես նաև BP-ի և Chevron-ի առաջատար լոբբիստները»:

1999-ին պալատը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Կասպյան ուսումնասիրությունների ծրագրի նպատակն է «օգնել ձևավորել իրազեկ քաղաքականություն» Ադրբեջանի վերաբերյալ։ Քենեդու կառավարման դպրոցն իր մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել է, որ Հարվարդի Բելֆերի գիտության և միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրեն Գրեհեմ Թ. Ալիսոնը և նախագահ Իլհամ Ալիևը, որն այն ժամանակ Ադրբեջանի SOCAR նավթային ընկերության առաջին փոխնախագահն էր, ելույթ կունենան դրա անդրանիկ համաժողովում։

2000 թվականին, այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիևը մասնակցել է Ադրբեջանի Առևտրի պալատի միջոցառմանը` ասելով հյուրերին. «Ողջունում եմ նոր ամբիոնի բացումը Հարվարդի համալսարանում, որը վերաբերում է Ադրբեջանին և Կասպյան տարածաշրջանին: Շնորհակալ եմ ամերիկա-ադրբեջանական Առևտրի պալատի կողմից ցուցաբերվող օգնության համար»։ Պաշտպանության նախարարի նախկին օգնական և Հարվարդի Քենեդու դպրոցի դեկան Էլիսոնը հեռացվել էր պալատի հոգաբարձուների խորհրդի կազմից այն բանից հետո, երբ OCCRP-ն մատնանշել էր նրա անունը:

OCCRP-ն բազմիցս խնդրել է պալատից նրա ֆինանսական հաշվետվությունների պատճենները, սակայն պալատը դրանք չի տրամադրել, ինչն անօրինական է:

Պալատը նշել է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են «Հենրի Քիսինջերը, Զբիգնև Բժեզինսկին, Ջեյմս Ա. Բեյքեր III-ը, Բրենտ Սքոուկրոֆթը և Ջոն Սունունուն» որպես իր «Խորհրդականների պատվավոր խորհրդի» անդամներ։

Շեյֆերը  «ղեկավարել է Կասպյան ուսումնասիրությունների ծրագիրը մինչև 2005 թվականը: Իր պաշտոնավարման ընթացքում նա գրել է 14 կարծիքի հոդվածներ ԱՄՆ-ի և Իսրայելի առաջատար թերթերի համար, ներառյալ International Herald Tribune-ը և Jerusalem Post-ը՝ շատ հոդվածներոմ կոչ անելով ամերիկյան քաղաքականություն մշակողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանին: Դրանցից մեկում հորդորել է ԱՄՆ-ին դադարեցնել վիճելի Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորումը»։

2006 թվականի մայիսին լրագրող և լոբբիստական հարցերով փորձագետ Քեն Սիլվերսթինը Harper’s Magazine-ում գրել է «Վարձու ակադեմիկոսներ» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով հայտնի ակադեմիկոսներին «[Կասպյան] տարածաշրջանի ղեկավարների անունից մտային լարախաղացության հանար»։ Նա առանձնահատուկ կոշտ քննադատության է ենթարկել Շեյֆերին։
Սիլվերսթինը մեղադրել է Հարվարդի Կասպյան ուսումնասիրությունների ծրագրին «մտավորական ամբողջականության» բացակայության մեջ՝ ընդգծելով դրա կապը Ադրբեջանի Առևտրի պալատի հետ և մասնավորապես նշել է «2001 թվականին Շեյֆերի խնդրանքը Կոնգրեսին՝ չեղարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները»։

Սիլվերսթինն իր հոդվածում նախազգուշացրել է. «Զգուշացե՛ք կասպյան դիտորդներ. հաջորդ անգամ, երբ կտեսնեք կամ կլսեք «անկախ» ամերիկացի փորձագետի խոսքն այն մասին, թե ինչպես են տարածաշրջանի ղեկավարները համարձակ բարեփոխումներ իրականացնում, ստուգեք այդ փորձագետի վկայագրերը, որպեսզի տեսնեք, թե արդյոք նա իրականում անկախ է»։

Բրուքները գրել է՝ հաջորդ ամիս ««International Herald Tribune»-ը հրապարակեց  Շեյֆերի  երրորդ հոդվածը, որը վերաբերում էր Իրանի էթնիկ ադրբեջանցիներին և այլ փոքրամասնությունների»: Այդ ժամանակից ի վեր Սիլվերսթինը նրան անվանեց «վարձու ակադեմիկոս, որի պաշտոնը սնվել է ադրբեջանական լոբբիստական   կազմակերպությունների  և արևմտյան նավթային ընկերությունների կողմից, որոնք ներդրումներ  են կատարել Ադրբեջանում»:

Բրուքները բողոքել է New York Times-ի, Washington Post-ի, Reuters-ի, Bloomberg-ի, Foreign Affairs Journal-ի և Wall Street Journal-ի խմբագիրներին՝ Շեյֆերի հոդվածները հրապարակելու համար՝ առանց բացահայտելու նրա կապերը Ադրբեջանի հետ:

Շեյֆերը նաև հաճախ մասնակցել է վերլուծական կենտրոնների խմբային քննարկումներին: 2013 թ. Ադրբեջանի նախագահական կեղծ ընտրություններից երկու օր անց Շեյֆերը  ելույթ ունեցավ Կարնեգի հիմնադրամում` գովաբանելով ճնշող երկրի «աշխույժ մամուլը», նրա բուռն քաղաքական բանավեճերը և նրա «իրատես» ընտրողներին...

2014 թվականի դեկտեմբերին Շեյֆերը հայտնվեց հեռուստաէկրաններին Fox Business-ի և Al Jazeera America-ի միջոցով և տպագիր մեկնաբանություն տվեց էներգետիկ խնդիրների մասին Jerusalem Post-ի, London Times-ի, The Australian-ի, NPR-ի և Foreign Policy ամսագրի միջոցով: (Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Foreign Policy ամսագիրը հրապարակել էր մեկ այլ հեղինակի հոդվածը Ադրբեջանի լոբբիստական   ջանքերի վերաբերյալ, որտեղ նշվում էր  Շեյֆերի կապը SOCAR-ի հետ»), գրել է Բրուքները։

Ամոթալի է, որ վերլուծական կենտրոնները, համալսարաններն ու քաղաքական գործիչները պատրաստակամորեն ընդունում են Ադրբեջանի առաջարկած գումարները, դրանով իսկ խրախուսելով ճնշող վարչակարգին շարունակել մեծ գումարներ տալ՝ քողարկելու մարդու իրավունքների խախտումները»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Глава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин.«Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении АрменииОбновление Windows сломало VPN на компьютерахВ Киранце больше часа нет электричестваPatterns: создана нейросеть, моделирующая итог разных методов терапии пациентаTeam становится главным технологическим партнером ТУМО в АрменииПользователи Android-смартфонов получают возможность отправлять эмодзи во время телефонных звонковЕС выделил €1 млрд Ливану до 2027 года на условиях реформ и борьбы с миграциейВ Ереване граждане проводят акцию осведомленностиИран ввел санкции против американских компаний и физических лиц за поддержку ИзраиляБаграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегаютГрузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент СШАМосты дружбы в Финансовом университете при Правительстве России “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Минздрав Грузии: в ходе разгона акций против закона «Об иноагентах» пострадали 15 человекАрмянские депутаты встретились в Вашингтоне с председателем Комиссии Сената США по международным отношениямВ Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделенийBrent подорожала до $83,97 за баррель66 конгрессменов США призвали Конгресс выделить $200 миллионов беженцам из Арцаха и помочь Армении защититьсяHN: диета на основе яиц и цитрусовых ведет к дефициту питательных веществДепутат: Власти Армении терроризируют собственный народ, пытаясь реализовать свою антигосударственную программуВ Госдепе заявили, что Грузия рискует перспективами членства в ЕС и НАТОВ Ереване продолжается работа очередной парламентской четырехдневкиВ ООН считают, что уровень бедности в Палестине к июлю 2024 года может превысить 60%Депутат: В Киранце полицейские били и пытали людей, у задержанных телесные поврежденияСтало известно, когда в Грузии проголосуют по закону об иноагентах в 3-м чтенииЖители Киранца возмущены: Завтра, когда придут турки, это полицейское «войско» тоже будет тут стоять?На участке сел Киранц-Хейремли проводится разминирование: полиция МВД Армении несет усиленную службуВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 2 МАЯАрмения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол ПашинянВера Брежнева показала отдых на их с Меладзе вилле в Италии после новости о разводеLG выпустила дорогой изогнутый монитор для геймеров с яркостью 1300 нитВ Петербурге мужчина поджег себя перед военкоматомСотни граждан Таджикистана высланы на родину из аэропорта ВнуковоБоррель считает, что у Украины есть историческая возможность связать будущее с ЕСЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютУченый прокомментировал вспышку на СолнцеУченые выяснили, как ожирение меняет активность мозгаВодонаева об отношениях с Боней: «Нельзя назвать дружбой»В Кыргызстане отменили шествие «Бессмертного полка»Оппозиционный депутат: Сейчас говорит – не смотрите на Арарат, потом заявит – не смотрите на АрагацВ Париже мусорщики грозят забастовками во время ОлимпиадыЭкс-премьер: Каждая уступка Армении увеличивает риски возобновления войны со стороны БакуcАлиев признал – Азербайджан вел агрессивную войну против Армении и Нагорного КарабахаБольшинство американцев назвало TikTok инструментом влияния Китая на США«Умное» кольцо от Amazfit выпустят в середине маяАрарат Мирзоян провел рабочее совещание с сотрудниками посольства Армении в ДохеАлиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредниковБесконечная свобода джаза. К Дню джаза — большойджаз-концерт на КаскадеВсеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины»
Самое популярное