ՆԱՍԱ-ն մեկ ժամ տևողությամբ տեսանյութում ցուցադրել է Արեգակի կյանքի 133 օրը
ВидеоՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որը ցույց է տալիս Արեգակի կյանքի 133 օրը: Տեսանյութում ներկայացված են աստղի մակերեսը և մեծ պլազմային օղակները։ Այս մասին հայտնում է Science Alert-ը։
Տեսանյութը կազմվել է Solar Dynamics Observatory տիեզերանավի կողմից արված մի շարք պատկերներից։ SDO-ն գտնվում է Երկրից 22 հազար կմ բարձրության վրա։ Արեգակն ամբողջությամբ պտտվում է իր առանցքի շուրջը 27 օրվա ընթացքում, այնպես որ, սարքավորումը կարող է փոփոխություններ գրանցել մշտական ռեժիմով։ Ամեն օր ստեղծվում է աստղի 70 000 պատկեր, իսկ տվյալների ընդհանուր քանակը հասնում է 1,5 տերաբայթի։
Տվյալներն օգնում են գիտնականներին՝ փորձել հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում արևի ներսում և դրսում: