Մենք չպիտի զարմանանք, որ երեկվա ողբերգության կապակցությամբ սրանք սգո օր չեն հայտարարում․ Աշոտյան
БлогосфераԱյլ պետությունների մի շարք ղեկավարներ եւ ներկայացուցիչներ ցավակցական հեռագրեր հղեցին՝ կարծելով, թե Հայաստանի իշխանությունները տարրական բարոյականություն ունեն եւ սգի մեջ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Բայց մենք չպիտի զարմանանք, որ երեկվա ողբերգության կապակցությամբ սրանք սգո օր չեն հայտարարում։
Անցյալ տարվա սեպտեմբերյան մարտերի 200-ից ավել տղերքն էլ չարժանացան համապետական սգին»,-գրել է նա։