ԵԱ․ Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի հաղթանակները Ասկերանում ավտոմեքենան դուրս եկել ճանապարհից եւ շրջվել. կա զոհ Չարենացավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել Վարժական հավաքների հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում Բլինքենը մեկնաբանել է Պուտինին ԱՄՆ-ի տարածքում ձերբակալելու հնարավորությունը ԱԺ չորս պատգամավոր կգործուղվի ԱՄՆ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Պետական պաշտոնյայի տեսադաշտից դուրս մնացող խնդիրները ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն․ ԱՀ պետնախարար Ֆրանսիան չի խոսում, նա գործում է․ Ֆրանսիայի ԱԳ նախարար Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատար 

Զինվորների վիճակը նույնն է, փոփոխություն չկա, նրանց այցելել է փոխնախարարը․ ԱՆ խոսնակ. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով վիրավորված երեք զինծառայողների վիճակը նույնն է՝ որեւէ տեղաշարժ չկա։ Նրանք, հիշեցնենք, ծանր այրվածքներով տեղափոխվել էին Այրվածքաբանության ազգային կենտրոն։  Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեք վիրավորներից երկուսը շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, մեկը՝ հիվանդասենյակում։

«Բնականաբար, մենք անընդհատ հետաքրքրվում ենք, տեղյակ ենք իրենց առողջական վիճակով եւ դինամիկայով։ Էս պահի դրությամբ դինամիկա տեսնելը կամ նշելը ճիշտ չի լինի մասնագիտորեն, որովհետեւ այրվածքների դեպքում կարճ ժամանակահատված է, եւ չէր կարող փոփոխություն արձանագրվել։ Ինչպես մասնագետներն են բազմիցս նշել, զինվորների վիճակը նույնն է երեկվա դրությամբ, երկուսի վիճակը ծանր է՝ նրանք վերակենդանացման բաժանմունքում են, մեկը պալատում է գտնվում, ուստի առողջական վիճակի փոփոխություն չկա այս պահի դրությամբ։ Բայց պետք է նշեմ, որ ամեն բան արվում է, առողջական վիճակի բարելավման համար անհրաժեշտ ցանկացած միջամտություն իրականացվում է»,- մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության մամուլի պատասխանատու Հռիփսիմե Խաչատրյանը։

Մենք երեկ գրել էինք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի այցելել վիրավոր զինվորներին, քանի որ կառավարության նիստից անմիջապես հետո մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Ազդեցիկ կանանց միջազգային ֆորումին, որին նաեւ Նիկոլ Փաշինյանի կինն է մասնակցում։

Նախարարությունից փորձեցին այսպես արդարացնել նախարարի այս քայլը․ «Նախարարը նախապես պլանավորված աշխատանքային այցը չէր կարող հետաձգել, ցավոք՝ նման դեպք եղավ։ Նախարարն էլ, կապ չունի՝ ինքը երկրում է, թե չէ, մշտապես կապի մեջ է մեր մասնագետների հետ ու վերահսկում է իրավիճակը»։ Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ նախարարի փոխարեն փոխնախարար Արմեն Նազարյանն է այցելել զինվորներին, բայց այցելել է այն ժամանակ, որ չխանգարի բուժական միջամտությանը։ «Բոլորս պետք է հասկանանք, որ առաջին հերթին տղաների առողջությունն է մեզ համար կարեւոր, եւ պետք է ամեն բան անել, որպեսզի տրամադրվող բուժօգնությունը լինի հասցեական, ժամանակին եւ այցերով չխանգարվի։ Բայց փոխնախարար Արմեն Նազարյանը մշտական կապի մեջ է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենի, բուժող բժշկի հետ, եւ այց էլ նրան կողմից, բնականաբար, եղել է»,- ասաց նախարարության խոսնակը»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵԱ․ Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի հաղթանակները Ասկերանում ավտոմեքենան դուրս եկել ճանապարհից եւ շրջվել. կա զոհ Մարտի 22-ին Թրամփին մեղադրանք առաջադրելու որոշում չի կայացվել․ NYTՉարենացավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել Սեուլում կկառուցվի աշխարհի ամենամեծ «սատանի անիվ» կոչվող կարուսելըՎարժական հավաքների հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում Հայտնի է՝ որ համարի ներքո է Բրյունետը ելույթ ունենալու «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլում Բլինքենը մեկնաբանել է Պուտինին ԱՄՆ-ի տարածքում ձերբակալելու հնարավորությունըԱԺ չորս պատգամավոր կգործուղվի ԱՄՆ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Պետական պաշտոնյայի տեսադաշտից դուրս մնացող խնդիրները ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն․ ԱՀ պետնախարար ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը չի խուսափում դիրքորոշումները տարբեր ֆորմատներով ներկայացնելու հարցում․ Տիգրան Աբրահամյան Ֆրանսիան չի խոսում, նա գործում է․ Ֆրանսիայի ԱԳ նախարարԳոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը վիրահատությունից հետո (լուսանկարներ)Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատար «Արևագույն տրամադրություն»․ Սաթենիկ Հազարյանը՝ գրավիչ կերպարում (լուսանկարներ)Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ. մանրամասներ միջադեպից. ՀԺՖրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան Շոյգուն ու Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակըԲրազիլիայում վեց մետրանոց օձը ոչխար է կուլ տվել (տեսանյութ)Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելունՀրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ուշագրավ գնումները. ինչի՞ վրա են ուղղվել պետբյուջեի գումարներըԱլիևի աչքը պետք է մտցնել վկայությունները, որ նույնիսկ ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել․ Վարդան Ոսկանյան Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԵթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համարԽոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Քրիս Բրաունը պար է կատարել երկրպագուհու համար և փչացրել նրա հարաբերությունները սիրելիի հետԵրասխի հատվածում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել Ինչ ունեցվածք են հայտարարագրել Դիլիջանի ավագանու ՔՊ-ական անդամներըԼուկաշենկոն հայտարարել է դիվերսանտների դեմ գործողություններ իրականացնելու մասինՄեղրիում ռուսական զորամասը պլանային պայթեցման աշխատանքներ կանի, խուճապի չմատնվե՛լ․ Սյունիքի մարզպետարան Աննա Հակոբյանը հանդիպել է Բարսեղ Թումանյանի և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրենի հետ Թրամփը ցանկանում է ձեռնաշղթաներով ներկայանալ դատարան ու նիստը վերածել ներկայացման․ GuardianՔննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության ռիսկն այժմ ավելի բարձր է, քան վերջին տասնամյակներումՄակրոնը հայտարարել է, որ չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել Էրդողանի հակառակորդ ՔըլըչդարօղլունՄիրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանի անվտանգային վիճակի զարգացումները Կգնաք ու ձեր էժանագին զեղծարարությունները կանեք ձեր գյուղական մեյդաններում․ Արտակ ԲեգլարյանԱզգային փոքրամասնությունների մեր հարգելի քույրերը և եղբայրները չեն ցանկացել, որ խոշորացում տեղի ունենա. ՓաշինյանԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն անհանգստացած է Արցախում առաջացող հումանիտար ճգնաժամովՃապոնիան Ուկրաինային 470 մլն դոլար անհատույց օգնություն կտրամադրի Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը. ԱՆ-ն պարզաբանում է Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. Արարատ Միրզոյան
Ամենադիտված