Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Ազդեցիկ կանանց միջազգային 2-րդ համագումարը կանցկացվի Հայաստանում

Армения

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը Հայաստանում կանցկացվի: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հունվարի 20-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու, ծրագրերի համակարգող Ստելլա Սարուխանյանը մասնակցել են ԻԻՀ-ում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»:

Աննա Հակոբյանը ևս, ելույթով է հանդես եկել, գործընկերներին ներկայացրել է Հայաստանում կանանց ներգրավածությանը մակարդակը քաղաքական ոլորտից մինչև առողջապահություն, կրթություն և անգամ Զինված ուժեր:

Աննա Հակոբյանը գործընկերներին է ներկայացրել նաև խաղաղություն հաստատելու նպատակով իր ստեղծած «Կանայք հանուն արդարության» նախաձեռնությունը, որի նպատակն է պայքարել պատերազմների դեմ, միավորել և բարձր հնչեցնել կանանց ձայնը:

Նախաձեռնությանը խանգարեց Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը: Ներկայացնելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները 44-օրյա պատերազմից մինչև Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիա, պահվող գերիներ, անհետ կորածներ, չդադարող հարձակումներ, հերոսների պղծված մարմիններ, հողին չհանձնված նահատակներ, վարչապետի տիկինը ներկաների ուշադրությունը հրավիրել է վերջին օրինախախտմանը ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհի փակմանը, 120.000 հայի զրկելով առողջապահական, կրթական և անհրաժեշտ կենսական տարրական պայմաններից: Մեկ ամսից ավելի է երեխաները զրկված են ծնողներից, կանայք իրենց ամուսիններից իր խոսքում ընդգծել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջ խոսքով, այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Իսկ այս ամենը կանխելու համար, ըստ վարչապետի տիկնոջ, անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը:

Համագումարի առաջին հատվածից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահ։ Այս օրերին այնտեղ ներկայացված են բացառապես կանանց ներգրավվածությամբ պատրաստված ապրանքնատեսակներ։ Աննա Հակոբյանը շրջել է տաղավարներով, շրջայցի ընթացքում պատասխանել նաև իրանական ԶԼՄ-ների հարցերին և կիսվել ցուցահանդեսից ստացած տպավորություններով։

Ֆորումի եզրափակիչ լիագումար նիստին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 300-ից ավելի կանայք՝ գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ, բարձրաստիճան կին պաշտոնյաներ, նախարարներ ու առաջին տիկիններ։

Համագումարի ընթացքում կրկին ելույթով հանդես եկավ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով համագումարի կազմակերպիչներին՝ ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդային և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիին։

Նա ներկաներին պատմեց 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, ընդգծեց, որ դա պատերազմ էր ընդդեմ ազատության, ժողովրդավարության և խաղաղության։ Հիշեցրեց, որ պատերազմի օրերին, խաղաղություն հաստատելու համար բաց նամակով դիմել է մի շարք պետությունների առաջին տիկիններին։ Շարունակեց ներկայացնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներկայիս իրավիճակը, երբ 120․000 հայ շրջափակման մեջ է և երազում է խաղաղության մասին, կրկին միասնականության կոչով դիմեց ներկաներին, առաջարկեց մեկտեղել ջանքերը։

Իր ելույթի վերջում նա ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ու անցկացնել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։

Իրանի առաջին տիկինը ողջունեց հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրորդ համագումարը Հայաստանում կանցկացվի:

Համագումարի ավարտին հուշագիր է ստորագրվել, ըստ որի մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։ Ըստ փաստաթղթի՝ պետք է ստեղծվի գենդերային հավասարության հարթակ և ֆոնդ, որտեղ հավաքված գումարը կհանձնվի ամեն տարի անցկացվող փառատոնի հաղթողներին։

Համագումարին մասնակից առաջին տիկինները նաև նամականիշ են մարել և կարևոր ներդրում կատարած ազդեցիկ մի քանի կանանց մրցանակներ են հանձնել։

Համագումարի ավարտից հետո ՀՀ վարչապետի տիկինն ու ԻԻՀ առաջին տիկինը առանձնազրույց են ունեցել և պայմանավորվել հետամուտ լինել համագումարը Հայաստանում անցկացնելու կազմակերպչական աշխատանքներին։

Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան առանձնազրույց է ունեցել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальным
Самое популярное