Վարչապետը փաստացի չեղարկում է ընտրությունների արդյունքները. հերթն ընդդիմությանն է. Վահե Հովհաննիսյան
PoliticalՄամուլով երեկվանից տեղեկություն տարածվեց, թե վարչապետի գլխավորությամբ Իջևանում մեծ քեֆ են արել։ 15 այրված զինվորի պայմաններում, երբ էդ տղերքի ինքնությունը դեռ ԴՆԹ-ով որոշվում է, վերակենդանացման բաժանմունքներում կյանքի եզրին գտնվող տղերքի պայմաններում, ինչպե՞ս կարող է իշխանությունը քեֆ անել։
Վարչապետի պաշտոնանկության մյուս կարևոր քաղաքական հիմնավորումը հետևյալն է. 2021թ-ի արտահերթ ընտրություններին նա Արցախի և մյուս կարևորագույն հարցերի վերաբերյալ իր նախընտրական ծրագրում ժողովրդին ներկայացրել է բոլորովին այլ տեսակետներ, իսկ այսօր իրականացնում է լրիվ հակառակը։ Նիկոլն ինքն այսպիսով չեղարկել է ընտրությունների արդյունքները, բայց դրան քաղաքական պրոցեսի տեսք պետք է տա ընդդիմությունը, որը դա չի անում։ Ավելին, ընդդիմության ներսում որոշումներ կայացնողները դադարել են ժողովրդի հետ շփվել։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է ընդդիմությունը պատկերացնում հանրային պրոցես, քաղաքական զարգացումներ գեներացնելը։ Եթե չի պատկերացնում կամ չի ցանկանում, ապա դրա մասին պետք է պարզ ասել հասարակությանը։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս տարի Հայաստանում և նրա շուրջ լինելու են մեծ փոփոխություններ։
Վահե Հովհաննիսյան