Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլային խաղում սպիտակ քարտ են ցույց տվել
СпортՊորտուգալիայում կայացած ֆուտբոլային հանդիպմանը պատմության մեջ առաջին անգամ մրցավարը սպիտակ քարտ է ցույց տվել։ Այս մասին հայտնում է Sport Bible-ը։
Դա տեղի է ունեցել հունվարի 21-ին կանանց «Բենֆիկա» և «Սպորտինգ» թիմերի խաղում (5:0): Երբ խաղացողներից մեկն իրեն վատ է զգացել, երկու ակումբների բժշկական անձնակազմերը հայտնվել են դաշտում: Այն բանից հետո, երբ բժիշկները կայունացրել են մարզիկի վիճակը, մրցավարը նրանց ցույց է տվել սպիտակ քարտ, որպես ցուցաբերվող օգնության համար երախտագիտության նշան:
Մարզադաշտում գտնվող երկրպագուները մրցավարի որոշումը ողջունել են ծափահարություններով։ Սակայն սոցցանցերում որոշ օգտատերեր նորամուծությունը համարել են ժամանակի վատնում։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Պորտուգալիայում սպիտակ քարտերի օգտագործումը փորձնական է ներմուծել: Այս կերպ նախատեսվում է շնորհակալություն հայտնել հանդիպումների մասնակիցներին արդար խաղի և բարձրացնել սպորտում էթիկական արժեքը։