Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Lada Priora-ն, կա վիրավոր
Чрезвычайный случайՀունվարի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։40-ի սահմանում Երևան-Մեղրի ճանապարհի՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են 27-ամյա Հրայր Գ․-ի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Գեորգի Ա․-ի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Lada-ի ուղևոր, 64-ամյա Մարի Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։