«Ուրարտուի» 37-ամյա խաղացող Գլուշակովը ծանր վնասվածք է ստացել Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ) Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանը Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ) Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ) Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա 

Հեղափոխական թիմի «սկզբունքային» մեդիապաշտպանները

Վերլուծական

Վերջին տարիներին Հայաստանում սովորական երևույթ է դարձել ընդդիմադիր հեռուստաալիքներին հեռարձակման լիցենզիայից զրկելու գործընթացը: Չնայած նրան, որ ժամանակին ընդդիմադիրները բավական սուր էին արձագանքում նախկին իշխանությունների կողմից ընդդիմադիր մեդիայի հանդեպ ոտնձգություններին, այսօր, գալով իշխանության, այդ նույն անձինք կամ օրենքների նախագծեր են մշակում, որոնք էականորեն սահմանափակում են ԶԼՄ-ի իրավունքները, կամ աչք են փակում ընդդիմադիր մեդիայի դեմ կազմակերպած արշավների վրա:

2010 թվականին Փաշինյանի ընտանեկան թերթը օրվա իշխանություններին մեղադրում էր ԶԼՄ-ի դեմ դավադրություն հյուսելու մեջ: Կայքը, մասնավորապես, գրել էր․ «Ըստ առաջարկվող փոփոխության, որեւէ պաշտոնյայի, ասենք, ռեստորանային ուտուշխմուշները, որոնց արժեքը հավասարազոր է նրա մի քանի ամսվա աշխատավարձին, լուսանկարելիս լրագրողը պետք է նախապես զգուշացնի համապատասխան քեֆչուն, նույնը նաեւ` պաշտոնյաների դղյակները լուսանկարելիս, եւ այսպես շարունակ: Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում մամուլի իրավունքները սահմանափակելու համար: Կասկած չկա, որ այս նախաձեռնությունը ներկայացվելու է որպես մամուլի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլ, ինչպես ժամանակին ներկայացվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, որի միջոցով փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը»:

2002-ին Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչներն ու Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահները կառավարությանը մեղադրում էին պայմանավորվածությունները խախտելու եւ «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի նախագիծը չնչին փոփոխություններով շրջանառության մեջ վերադարձնելու համար: Այն ժամանակ էլ էր ակտիվ Նիկոլ Փաշինյանը և հայտարարում էր՝ «Պատերազմը մեզ հայտարարված է, եւ մենք էլ մարտահրավերը ընդունել ենք: Մենք այդ օրենքով չենք առաջնորդվելու»:

Արդեն հեղափոխությունից հետո «Իմ քայլը» խմբակցության թեթև ձեռքով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկվեցին։ Արդարադատության նախարարությունը 2019-ին շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում էր հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել: Հիշեցնենք, որ 2013 թվականին որոշվեց, որ «Հանրայինում» չպետք է լինի գովազդ, ինչի արդյունքում հեռուստաընկերության բյուջեն կրկնապատկվեց, որպեսզի փակի այդ դեֆիցիտը: Հիմա, կրկին, «Հանրայինն» այդ բյուջեով ցանկանում է նաև գովազդ ունենալ մեկ ժամում հինգ րոպե: Մասնավոր հեռուստաընկերության ներկայացուցիչները ահազանգում էին, որ այս փոփոխությամբ նպատակ կա թուլացնել մասնավոր հեռուստաընկերությունները, նրանց գովազդը այսպես ասած՝ տեղափոխել Հանրային:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ օրերս ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որը քննադատվել է մասնագիտական օղակների, հասարակական կազմակերպությունների և խորհրդարանական ընդդիմության կողմից: Այս նախագիծը նույնպես հարվածում է ԶԼՄ-ի աշխատանքին: Նախագծին կողմ էր քվեարկել նաև իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Սա ուշագրավ է այն առումով, որ Տիգրանյանը նախկինում եղել է մի կազմակերպության անդամ, որը քննադատել է նախագիծը և բացասական կարծիք հայտնել դրա մասին: Խոսքը՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության մասին է, որը, ի թիվս մի քանի այլ ՀԿ-ների, քննադատել է նախագիծը:

Ամիսներ առաջ 53 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի և Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 

Ինչպես տեսնում ենք՝ գալով իշխանության՝ նախկին ընդդիմադիրները չեն քաշվում ԶԼՄ-ի դեմ արշավներ կազմակերպելուց, սակայն, ակնհայտ է, որ եթե այս ամենը տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք, այն էլ նման մասշտաբներով, ապա ընդդիմադիրները բուռն քննադատության էին արժանացնելու նման մոտեցումները և քարը քարի վրա չէին չթողնելու առաջարկվող օրենսդրական փոփոխություններից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ուրարտուի» 37-ամյա խաղացող Գլուշակովը ծանր վնասվածք է ստացել ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջՇառլ Միշելը զգուշացրել է ՎրաստանինՏեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին
Ամենադիտված