Ռուսաստանը և Բելառուսը չեն մասնակցի Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Գրիգորյանն ու Մուրմանսկի նահանգապետը քննարկել են համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցեր Ադրբեջանը չի հրավիրվել Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ Թուրքիային ջրային ճգնաժամ են կանխատեսել․ ԶԼՄ Փաշինյանն աչք է փակո՞ւմ թիմակիցների՝ իրենց օրենքից վեր դասելու վրա ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր Ադրբեջանական կողմը փորձում է թույլ չտալ արցախցիներին գոնե ինչ-որ չափով մեղմել սննդի պակասի լուրջ խնդիրները․ ԱՀ ԱԳՆ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ Նոր մանրամասներ՝ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից 

Խաղաղությունը Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ․ խաղաղությունը «անում են»․ Աննա Հակոբյան

Բլոգոսֆերա

Խաղաղությո՜ւն լինի, մնացածը մենք կանենք:Այս երազանք-մաղթանքը հասկանալի պատճառներով նախկինից մի քանի անգամ ավելի շատ ու ավելի ուժգին հնչեց այս տարվա ամանորյա մեր բոլոր սեղաններին: «Մնացած» ասելով, ենթադրվում է երկիր կառուցելը, զարգացած տնտեսություն ունենալը, անձնական բարեկեցության եւ հանրային բարօրության հասնելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

«Լավ ցանկություն է, ինչ խոսք: Բայց որքան որպես ցանկություն լավն է, այնքան որպես կյանքի փիլիսոփայություն՝ վտանգավոր, որքան սահուն է հնչում, այնքան անանցանելի է դարձնում դեպի Խաղաղություն մեր ճանապարհը:

Ի՞նչ է նշանակում խաղաղություն լինի, մնացածը մենք կանենք:

Սա նույնն է, թե մեկն իր ընտանիքի համար տուն կառուցել ցանկանա եւ հայտարարի.«Քարերն ու ցեմենտ-բետոնը լինի, մնացածը ես կանեմ»: Կամ մեկ ուրիշը սեփական մեքենայով ընտանիքի հետ Հայաստանով մեկ ճամփորդել փափագի եւ ասի.«Մեքենան լինի, մնացածը ես կանեմ»: Կամ, թե մի երիտասարդ իր ընկերուհուն ամուսնության առաջարկ անելու մասին երազի. «Ադամանդե քարով մատանին լինի, մնացածը ես կանեմ»:

Պարզ է չէ՞, որ այդ երիտասարդը երբեք չի նշանվի, այդ մարդը երբեք տուն չի կառուցի, մյուսն էլ երբեք իր ընտանիքին մեքենայով ճամփորդության չի տանի:

Ինչպես տուն կառուցելու շինանյութը, ճամփորդելու մեքենան, կամ նշանվելու մատանին որեւէ մեկի համար երկնքից չի ընկնում, այնպես էլ՝ Խաղաղությունը: Ինչպես անհեթեթ է Աստծուն դիմել՝ թե Աստված ջան խնդրում եմ ինձ մի քանի բեռնատար տուֆ ու մի քիչ ցեմենտ ուղարկի, այնպես էլ անհեթեթ է Աստծուն դիմել թե՝ իմ ազգին ու երկրին Խաղաղություն տուր:

Խաղաղությունը Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ: Խաղաղությունը ընդամենը նպատակ է, պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի նպատակ:

Մարդկության գոյության բոլոր ժամանակների բոլոր ազգերի եւ պետությունների պատմությունը հուշում է, որ Խաղաղությունը «չի լինում», Խաղաղությունը «անում են»:

Աստծուց էլ խնդրում են իմաստնություն, աշխատասիրություն, արդարամտություն, տոկունություն, ջանասիրություն, նվիրվածություն, ազնվություն, քաջություն, հավատ, հաստատակամություն, անբարո գայթակղություններին դիմակայելու եւ կործանարար սովորություններին վերջ տալու կամք:

Աստծուց խնդրում են չտրտնջալու, չչարանալու, չատելու, փոխարենը բարիք ստեղծելու, սեր տարածելու, սեփական տունը, բակը, քաղաքը, երկիրը մաքրելու, փայփայելու, կառուցելու եւ հզորացնելու համար բավարար ուժ:

Եւ Խաղաղությունը «գալիս է» որպես հետեւանք: Մեր սեփական, ամենօրյա, պարզ գործողությունների հետեւանք: Ընդ որում, յուրաքանչյորն իր գործողությունների համար է պատասխանատու եւ դրանցով է մեր երկիրը կա’մ մոտեցնում խաղաղությանը, կա’մ հեռացնում: Եթե ինչ-որ մեկը մի քանի հազար դրամի, կամ 1432 դոլարի դիմաց տեղեկատվություն է փոխանցում հակառակորդին, ինչքան ուզում է կենաց խմի, կամ Աստծուց խաղաղություն խնդրի, ինքը իր գործողությամբ մեզ արդե’ն մի քանի անգամ հեռացրել է այդ Խաղաղությունից: Եթե այդպիսի հազարավոր մարդիկ կան, նրանք հազա’ր անգամ են մեզ հեռացրել Խաղաղությունից: Եթե մենք այդ մարդկանց ձեռքը նախապես չենք բռնում, պոստֆակտում էլ նրանց հանդեպ չհիմնավորված մարդասիրություն ենք ցուցաբերում, մեր երկիրը մի քանի տասնամյակո’վ ենք հեռացնում Խաղաղությունից: Եթե մենք ծույլ ենք, անփույթ, քիչ ենք աշխատում, օրվա մեծ մասը բամբասում ու ամբարտավանում ենք, եւ դա չենք էլ նկատում, հարյուրամյակներո’վ ենք հեռանում Խաղաղությունից: Ավելին՝ ամեն քայլափոխի մահացու վտա’նգ ենք ստեղծում մեր, մեր սիրելիների կյանքի համար:

Այս Ամանորին եւս մեկ հիթ ունեինք, երգ: Ամենուր՝ տներում, հեռուսատեսությամբ, ռադիոյով, ֆեյսբուքում, նույնիսկ եկեղեցիներում հնչեց Ռափայել Պատկանյանի բանաստեղծության հիման վրա գրված երգը.«Երնէկ, թէ այս նոր տարին, Վերջ տար հայի ցաւերին»:

Երնեկ:

Բայց հունվարի սկզբին սույն երգը 24/7 ռեժիմով երգելն անգա’մ չկանխեց հունվարի 19-ի Ցավը:

Ռափայել Պատկանյանը այս բանաստեղծությունը գրել է 1878 թվականին, այսինքն՝ 145 տարի առաջ: 145 տարի շարունակ մենք երգում ենք՝ «Երնէկ, թէ այս նոր տարին վերջ տար հայի ցաւերին»:

Բանաստեղծության մեջ այլ տողեր էլ կան, որոնք այն մասին են, թե ո’ր պարագայում «հաջորդ տարին վերջ կտա հայի ցավերին»: Բայց այդ տողերը ակնհայտորեն «ուշադրութան եւ ընբռնումի» չեն արժանացել:

Առնվազն՝ անցած 145 տարում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը և Բելառուսը չեն մասնակցի Հայաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Գրիգորյանն ու Մուրմանսկի նահանգապետը քննարկել են համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցեր ԱՄՆ վարչակազմը TikTok-ը համարում է ազգային անվտանգության սպառնալիքԱդրբեջանը չի հրավիրվել Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին Ավստրալուհին նիհարել է 100 կիլոգրամով՝ բորտուղեկցորդուհի դառնալու համար (լուսանկարներ)ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ Թուրքիային ջրային ճգնաժամ են կանխատեսել․ ԶԼՄՓաշինյանն աչք է փակո՞ւմ թիմակիցների՝ իրենց օրենքից վեր դասելու վրաՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցերՏղամարդը մեղադրվում է պիցցայի կտորով կնոջ դեմքին հարվածելու մեջՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները ծանոթացել են զորամասի պատմությանը Ադրբեջանական կողմը փորձում է թույլ չտալ արցախցիներին գոնե ինչ-որ չափով մեղմել սննդի պակասի լուրջ խնդիրները․ ԱՀ ԱԳՆՇուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆՆոր մանրամասներ՝ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցԱՊՀ երկրների ՆԳ նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն Մոսկվայում Շառլ Միշելը կասկածվում է անհիմն ծախսեր կատարելու մեջ․ PoliticoԻնչ ունեցվածք են հայտարարագրել և ինչով են հայտնի Արմավիր համայնքի ավագանու ՔՊ-ական անդամներըՀրդեհ Երևանի Չեխովի փողոցում Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան չէին կատարում, փոխարինում ենք նոր սակուրաներով. Ավինյան Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com Մոսկվայի բնակչին բերման են ենթարկել մզկիթի շինհրապարակում խոզի գլուխ թաղելու կասկածանքովՇուշիի պես շեն քաղաքը իր նշանակությամբ շատ «գրավիչ» էր թուրքերի համար․ Ռուբեն ՎարդանյանԼինդսի Լոհանը խարդախության գործով մեղադրյալ է դարձել Հայ խորհրդարանականները Կիպրոսում բարձրաձայնել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին Հայաստանը կարող է կամուրջ դառնալ բրազիլական արտադրանքն այլ երկրներ արտահանելու համար. Քերոբյան Հայաստան-Թուրքիա. հյուրերի պատվիրակությանը 40 տոմս է հատկացվել․ ArmSport Նյու Յորքում հարձակվել են Ուգանդայի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա, կա վիրավորԹուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունըԱնահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում քննարկել է բժշկական օգնության որակի և հասանելիության ապահովման հարցեր 33-ամյա տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է Իրանի Մեջլիսի փոխնախագահը զգուշացրել է ԲաքվինՊետք է պահպանենք և սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները. Արմեն Գևորգյան Ալեն Սիմոնյանը մեկնում է Գերմանիա «Ադրբեջանին պետք է պաշտպանել»․ ԲլինքենՄրգավետ բնակավայրի ղեկավարը կեղծ դիպլոմ է ձեռք բերել և օգտագործել․ նրան մեղադրանք է առաջադրվել «Ժամանակին, երբ Մաշտոցի պուրակում մի թուփ էր կտրվում, ՔՊ ներկայիս շայկան պառկում էր թփի տակ». Զոհրաբյան Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորման համար շենք-շինությունների կառուցապատման տարածք Նոր էսկալացիա չի լինի, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին. ՓաշինյանՊՎԾ-ն 6 ԲԿ-ներում ընդհանուր 542 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել Դոլարն ու եվրոն թանկացել են Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ՀՀ ֆոնդային բորսայի նախաձեռնություններին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մարտի 26-ին սպասվում են նոր ընտրություններ Եթե վաղը երեք կետի համար Սուրմալուն չբացեն, փողոցները փակում ենք․ սաղիս գործին խփում են Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են Թող նրա տաղավարը փակեն, ով խնդիր ունի․ դիտմամբ չեն գալիս Տեսչական մարմնից, գիտեն՝ թերություն չկա Միջադեպ՝ Աղավնաձորի շուկայում. ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը կալանավորվել է 10 օր ա՝ շուկան փակ ա, ոչ մեկը չի հարցնում՝ ինչո՞վ ես հաց առնում․ հա՛մ վարձ ենք տալիս, հա՛մ հիփոթեք 41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում Մենակ էթալ-գալու հավայի փող ենք տալիս․ ժամը երեքից սպասում ենք՝ տեսչական մարմինը գա, Սուրմալուն բացի Վարդան Մինասյանը վրացական ակումբ կգլխավորի
Ամենադիտված