EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Բելգիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը

Analytical

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների գործունեությանը՝ այսօր կանդրադառնանք Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանի գործունեությանը: Վերջինս դեսպան է նշանակվել 2020 թվականի օգոստոսի 4-ին՝ 44 օրյա պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ:  Դեսպանի աշխատանքային գործունեությունը բավական հարուստ է: 1997-1998 թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար (Նյու Յորք)։ 1999-2003 թթ. եղել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների ՄԱԿ-ի բաժնի վարիչ, 2003-2006 թթ.՝ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, 2006-2007 թթ.՝ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների բաժնի վարիչ, 2008-2009 թթ.՝ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, 2009-2013 թթ.՝ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության դեսպանորդ, 2013 թվականին ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության խորհրդական։ 2013 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ինդոնեզիայի հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)։ Աննա Աղաջանյանի ամուսինը Թոմաս Յոախիմի Շուլցն է։

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Այս առումով  դեսպանատան պաշտոնական կայքում հայ համայնքի ներկայացուցիչների և, ընդհանրապես, համայնքային կառույցների հետ համագործակցության մասին վկայող տեղեկությունները բացակայում են: Մինչդեռ Բելգիայում բավական կուռ հայ համայնք է առկա:  1980 թվականից Բրյուսելի համայնքում նշանակալի դեր ունի տեղի հայերի գլխավոր հավաքատեղին` Հայ տունը, որտեղ կազմակերպվում են բարեգործական եւ մշակութային միջոցառումներ: Գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը, «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը, Անտվերպենում բելգիահայ տիկնանց միությունը, ինչպես նաեւ հասարակական եւ մշակութային բնույթի մի շարք այլ կազմակերպություններ. «Արդիա», «Արաքս», «Հայկ», «Պրոգրես», «Լեւոն Շանթ», «Դեմոկրատների միություն», «Բելգիայի հայ երիտասարդաց միություն», «Նուարդ» եւ այլն: Բելգիահայ գաղութում ազգային կուսակցություններից առաջինը` ՀՅԴ տեղական կազմակերպությունը, ստեղծվել է 1997թ. հունիսին: Նրա հովանու տակ գործում են մշակութային եւ մարզական միություններ: 1998 թվականից իր աշխատանքն է սկսել Հայ դատի հանձնախումբը, որը համագործակցում է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի հետ:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու Բելգիայի հոգեւոր հովվությունը կազմավորվել է 1991թ. (ենթակա է Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը): Կենտրոնը Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է: Եկեղեցու հոգեւոր հովիվն է Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը` Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ: Դեսպանը, սակայն, այս ընթացքում հանդիպումներ չի ունեցել հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ: Վերջինս միայն ապրիլի 24-ին է այցելել  Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցի:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ նմանատիպ հանդիպումը գրանցվել է նախորդ տարվա ապրիլին՝ Բելգիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն առցանց հանդիպում է ունեցել Սենատի նախագահ Ստեֆանի Դ՛Օզի հետ։ Բացի այդ, քաղաքավարական հանդիպում է անցկացվել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյի հետ: Դեսպանը մասնակցել է նաև Ֆլամանական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված մտքերի փոխանակմանը։

Հանրային դիվանագիտությունը ակնհայտորեն դեսպանի ուժեղ կողմերից մեկը չէ: Դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը առավելապես հիշեցնում է ԱԳՆ կամ կառավարության պատի թերթ, այստեղ գրեթե բացակայում է որևէ հիշատակում առ այն, թե ինչով է զբաղված եղել դեսպան Աղաջանյանը՝ 44-օրյա պատերազմից, նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական կողմի կազմակերած ագրեսիայից հետո: Իհարկե, հարգանքի տուրք մատուցելուց զատ:

Սակայն, պետք է փաստենք, որ դիվանագիտական ներկայացուցչության գլխավոր գործառույթը, այնուամենայնիվ, դա չէ: Չկա որևէ հիշատակում, թե այս ընթացքում Արցախի և Հայաստանի շահերի վրա լույս սփռող ինչ հարցազրույցներով  է հանդես եկել դեսպանը: Սեպտեմբերյան ագրեսիայի օրերին դեսպանատունը կիսվել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հարցազրույցով․ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նմանատիպ հարցազրույցով կամ հարցազրույցների շարքով հանդես չի եկել ինքը՝ դեսպանը:

Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ չնայած Բելգիայում առկա կուռ համայնքին և գործունյա համայնքային կառույցներին՝ վերջիններիս հետ դեսպանատան կոմունիկացիան բավական թույլ է, նույնը կարելի է ասել բելգիական իսթեբլիշմենթի հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կապերի մասին: Հաշվի առնելով, որ Բրյուսելը հանդիսանում է ՀՀ-ի համար առանցքային գործընկեր և այստեղ կայացվում են ՀՀ համար վճռորոշ որոշումներ՝ նման պասիվությունը կարող է լրջորեն հարվածել ՀՀ պետական շահերի իրացմանը:

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular