Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը

Аналитический

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանի գործունեությանը: ՎԵրջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է:  2007-2010թթ. նա աշխատել  է իբրև ռեֆերենտ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունում, 2010-2013թթ.՝ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ, 2013-2014թթ.՝ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի երրորդ քարտուղար, 2009-2014թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի արարողակարգի պատասխանատու, 2015-2019թթ.՝ Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ,քարտուղար, 2019-2021թթ.՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետի պաշտոնակատար: 2021թ. փետրվարի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Այս առումով պետք է փաստենք, որ դեսպանատան պաշտոնական էջում իսպառ բացակայում է լուրեր բաժինը, ինչը թերևս նոնսենս է մի երկրի համար, որտեղ առկա է բավական կուռ և մեծաթիվ հայկական համայնք։  Համայնքն ապրում է ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով: Գործում են Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի և Կորդոբայի մասնաճյուղերը (արգենտինահայ առաջին կազմակերպությունն է, հիմնադրվել է 1911 թ.), «Արմենիա» մշակութային ընկերակցությունը (ստեղծվել է 1951 թ. ՀՅԴ հովանավորությամբ), ՀՅԴ, ՌԱԿ. ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները` իրենց մշակութային, կրթական, երիտասարդական և մարզական ենթակառույցներով, ՀՕՄ-ի մասնաճյուղը, Արգենտինահայ մշակութային միությունը, Մարաշի, Հաճընի հայրենակցական միությունները, «Սիրանուշ և Պողոս Արզումանյան» հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան մասնաճյուղը, հայ-արգենտինյան առևտրաարդյունաբերական պալատը, «El Deportivo Armenio» սպորտային ակումբն ու այլ կազմակերպություններ: Համայնքի կենտրոնական մարմինը Հայաստանեայց Առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է` «Հայ Կենտրոն» անվամբ;

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Բուենոս Այրեսում գործում են 6 հայ առաքելական (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Պողոս Պետրոս, Սուրբ Գևորգ, Սուրբ Հակոբ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Երրորդություն), 1 կաթոլիկ (Նարեկա Սուրփ Տիրամայր) և 2 ավետարանական եկեղեցիներ: 1990 թվականից Արգենտինայի թեմի առաջնորդն է Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ՀԲԸՄ Մարի Մանուկյան, Խրիմյան կրթական հաստատությունները, Մխիթարյան վարժարանը, Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցը, Արծրունի և Սահակ Բագչեջյան վարժարանը: Սակայն, պետք է փաստենք, որ դեսպան Վիրաբյանը առանձնապես ակտիվ չէ նաև հայ առաքելական եկեղեցու թեմերի հետ համագործակցության առումով, դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում կարելի է հանդիպել միայն արարողակարգային հանդիպումների մասին տեղեկատվությանը, դիցուք՝ Սուրբ Ծննդյան տոներին դեսպանը պատարագի էր մասնակցել:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ հանդիպել է Ռասինգ ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների հետ, Արգենտինայի պետական ռադիոհեռուստատեսության (RTA) նախագահ Ռոսարիո Լուֆրանոյի հետ:  Մասնակցել է Ռոսարիոյի պետական համալսարանում անցկացվող ժողովրդավարության 8-րդ միջազգային համաժողովին, ուր հանդես եկավ «Հայաստան. Ամրագրված մարդու իրավունքներ և ժողովրդավարության ամրապնդում. նոր մարտահրավերներ» թեմայով դասախոսությամբ: Պետք է առանձնացնել ևս մեկ ուշագրավ հանդիպում՝ Իսրայելի պետական հիմնադրամի (Keren Kayemet Argentina) արգենտինյան ներկայացուցչության հրավերով, Բուենոս Այրեսի Իսրայելի հրապարակում դեսպան Վիրաբյանը տնկել է Հայաստանի Հանրապետության անվան ծառը: 

Հանրային դիվանագիտությունը ակնհայտորեն դեսպանի ուժեղ կողմերից մեկը չէ: Դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը առավելապես հիշեցնում է ԱԳՆ կամ կառավարության պատի թերթ, այստեղ գրեթե բացակայում է որևէ հիշատակում առ այն, թե ինչով է զբաղված եղել դեսպան Վիրաբյանը՝ 44-օրյա պատերազմից, նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական կողմի կազմակերպած ագրեսիայից հետո: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում կարելի է հանդիպել միայն ԱԳՆ ռելիզները:

Սակայն, պետք է փաստենք, որ դիվանագիտական ներկայացուցչության գլխավոր գործառույթը, այնուամենայնիվ, դա չէ: Չկա որևէ հիշատակում, թե այս ընթացքում Արցախի և Հայաստանի շահերի վրա լույս սփռող ինչ հարցազրույցներով  է հանդես եկել դեսպանը: Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ չնայած Արգենտինայում առկա կուռ համայնքին և գործունյա համայնքային կառույցներին՝ վերջիններիս հետ դեսպանատան կոմունիկացիան բավական թույլ է, նույնը կարելի է ասել արգենտինական իսթեբլիշմենթի հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կապերի մասին: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի դեսպանատունը և անձամբ դեսպանը իր պասիվությամբ կորցնում է լուրջ հնարավորություն՝ ի դեմս Արգենտինայի ձեռք բերել ևս մեկ  դաշնակցի:

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмом
Самое популярное