London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Որտեղից են աճում «առողջապահական մաֆիայի» արմատները

Analytical

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ դեղերի շուկայում գործող մաֆիային:  Դիտարկմանը, որ օնկոլոգիական հիվանդներին բժիշկները թանկարժեք դեղեր են նշանակում, հարազատները կարողանում են Վրաստանից ավելի մատչելի գներով ձեռք բերել, բայց այստեղի բժիշկները դրանք չեն ընդունում, եւ լուրջ կասկածներ կան, որ համակարգված մաֆիա է գործում, մեկը մյուսին «պաս» են տալիս, Ավանեսյանն արձագանքել է. «Օրենքով սահմանված է, որ քաղաքացին իր բուժման համար սահմանված դեղորյքը կարող է ձեռք բերել այլ երկրից, դրանք բերել Հայաստան իր հետ կամ պատվիրել փոստային ծառայության միջոցով: Որեւէ ձեւով սա չի կարող սահմանափակվել որեւէ մեկի կողմից: Եթե կան կոնկրետ դեպքեր, խնդրում եմ տրամադրեք մեզ: Մենք ցանկացած ահազանգ քննարկում ենք, գնում ենք՝ հասկանալու, թե ինչ է կատարվել, եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկում ենք»:

Զարմանալի է, որ նախարարը զարմանում է, քանի որ դեղերի մաֆիայի մասին բազմիցս է խոսվել և գրվել: Եվ ընդհանրապես, պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ մաֆիան ավելի շուտ գոյություն ունի, քան՝ չունի: Դիցուք, կան դեմքեր, ովքեր դեղ են ներկրում, ունեն հիվանդանոցներ, դեղատներ, հետևաբար իրենց հիվանդանոցներում ուղղորդելու են դեպի այն դեղատները, իրենց հիվանդանոցի բժիշկը գրելու է այն դեղի անունը, որը տվյալ օլիգարխն անձամբ է ներկրում։ Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ մոնոպոլիայի է տանելու։ 

Ովքեր են այս ոլորտի հիմնական խաղացողները: Դեղորայքի ներկրման շուկայի հիմնական դերակատարներից  «ԱԼՖԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ-ն և «ԱԼՖԱ ՖԱՐՄ» դեղատնային ցանցն է՝ շուրջ 150 դեղատներով Երևանում և մարզերում։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի համաձայն՝ երկու ընկերությունների բաժնետերերն էլ Հայաստանի քաղաքացի Ռազմիկ Հովհաննիսյանն ու Բուլղարիայի քաղաքացի Տոդոր Դոտչևն են, համապատասխանաբար՝ 35,5% և 28,9% մասնաբաժիններով։ Մնացած 35,6%-ի բաժնետերերը հայտնի չեն։

«Նատալի գրուպ»-ի մաս կազմող դեղորայքի խոշոր ներկրողներից «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ-ն, որը Հայաստանի խոշորագույն դեղատնային ցանցերից մեկն է՝ իր 99 դեղատներով Երևանում և մարզերում, ոլորտի հարկատուների ցանկում յոթերորդն է։ «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը գործում է շուրջ 20 տարի։ Ցանցի տնօրենը Արման Ասատրյանն է, իսկ իրական շահառուն՝ 100% մասնաբաժնով, գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

«ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲԸ-ն ՀՀ-ում հիմնադրված արտերկրյա դեղարտադրող ընկերություն է և մասնագիտացված է հիմնականում 64 տեսակի ներերակային լուծույթների և 5 տեսակի  աչքի կաթիլների  արտադրության մեջ, որոնց արտադրությունը սկսվել է 2005 թ. մարտին: Ընկերության կողմից ներկայացված ապրանքատեսակը տարածում ունի Ռուսաստանում, Վրաստանում և Թուրքմենստանում: Ընկերության բաժնետեր է Վաչե Մանուկյանը, ում մասնաբաժինը նշված չէ, թեև, ըստ տարբեր աղբյուրների, նա ընկերության 100%  բաժնետեր է  հանդիսանում։

Վաչե Մանուկյանը 29,7% մասնաբաժին ունի նաև դեղորայք ներկրող «ԱՐՖԱՐՄԱՑԻԱ» ՓԲԸ-ում, որի մեկ այլ բաժնետեր է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը, 31% մասնաբաժնով։

Սամվել Ալեքսանյանը, կարծես թե, լրջորեն զբաղվում է դեղագործական ոլորտում իր գերիշխող դիրքն ամրապնդելով: Դեռևս երկու տարի առաջ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի դեղերի շուկայում հայտնի «Վագա Ֆարմ» ընկերությունը երկու տարի չի մասնակցելու պետական գնումների գործընթացներին: Դեղագործական այս ընկերությանը գնումների բողոքարկման խորհուրդը ՊՆ-ի միջնորդությամբ ներառել էր գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը դեղորայքի ձեռքբերման հարցման ընթացակարգ էր կազմակերպել, ինչին հայտ էր ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը: Բայց ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը որակվել էին հրավերի պահանջներին չհամապատասխանող: Այս լուրը չէր կարող ուրախություն չպատճառել դեղերի շուկայում առկա մյուս խաղացողներին և հատկապես՝ Սամվել Ալեքսանյանին, ում «Նատալի Ֆարմ»-ն արդեն երկար ժամանակ փորձում էր կլանել մյուս խաղացողներին: 

Իշխանությունները փոխարենը սաստեն օլիգարխի ախորժակը, օգնության ձեռք են մեկնում նրան: Հիշենք թեկուզ այն հանգամանքը, որ Արսեն Թորոսյանի ղեկավարման տարիներին պետպատվերի ամենամեծ պատվերն իջեցվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։

Եվ, ընդհանուր առմամբ, պետք է խոսենք ոչ միայն դեղերի, այլ առողջապահական մաֆիայի մասին: Դիցուք՝ առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում էին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով: Այսինքն՝ «Նատալի Ֆարմը» չորս ընտրյալ ընկերությունների ցանկում էր: 

Բացի դա, ՊՎԾ-ն պարզել էր, որ ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ Այսինքն՝ հեմոդիալիզի սարքավորումների 82.9%-ը ներմուծել են «Ֆրեզեն»-ը և «Նատալի Ֆարմ»-ը:

Այս ամենը փաստեր են, որ, կարծես թե, վրիպել են նախարար Ավանեսյանի ուշադրությունից, մինչդեռ դրանց համադրումը կարող է իսկապես տխուր պատկեր ստեղծել և ստիպել ոլորտում լրջագույն բարեփոխումների գնալ՝ բացառելու համար տարատեսակ մաֆիոզ դրսևորումները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US
Most Popular