Յուվենտուսն ու Ինտերը կխաղան Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում
SportՄիլանի «Ինտերը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ: Կիսաեզրափակչի երկրորդ զույգը կկազմեն «Կրեմոնեզեն» և «Ֆիորենտինան»,-հայտնում է armsport-ը։
Առաջին խաղերը կկայանան ապրիլի 4-ին և 5-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 25-26-ին: Մրցաշարի եզրափակիչը նախատեսված է մայիսի 24-ին:
Հիշեցնենք՝ «Ինտերը» քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով հաղթել է «Ատալանտային», իսկ «Յուվենտուսը» նույն հաշվով առավելության է հասել «Լացիոյի» նկատմամբ, «Կրեմոնեզեն» 2-1 հաշվով հաղթել է «Ռոմային», իսկ «Ֆիորենտինան» 2-1 հաշվով առավելության է հասել «Տորինոյի» նկատմամբ:
Իտալիայի գործող գավաթակիրը Միլանի «Ինտերն» է, որը փորձելու է պաշտպանել տիտղոսը: