Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վրաերթի է ենթարկել հեծանվորդուհուն
ФотографииԱմերիկացի դերասան, բոդիբիլդեր և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը փետրվարի 5-ին իր ամենագնացով տապալել է հեծանվորդին։ Այս մասին հայտնել է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը հայտնել է, որ հեծանվորդը կտրուկ թեքվել է Շվարցենեգերի հանդիպակաց գոտի։ Դերասանը փորձել է դանդաղեցնել արագությունը, սակայն չի հասցրել ու հարվածել է կնոջը։
Ականատեսների խոսքով, չնայած փոքր արագությանը, որով մեքենան շարժվել է, հարվածի ժամանակ հեծանվորդը վիրավորվել է։ Կինը հոսպիտալացվել է, այս պահին նրա վիճակը կայուն է գնահատվում։
TMZ-ը պարզաբանել է, որ Շվարցենեգերը վերցրել է տուժածի հեծանիվը և տարել տեղական հեծանիվների խանութ՝ վերանորոգման համար։ Իր հերթին դերասանի և ոստիկանության ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս միջադեպը։
Ականատեսների վկայությամբ՝ բախումն այնքան ուժգին է եղել, որ Շվարցենեգերի մեքենայի մեջ անվտանգության բարձիկներ են գործարկվել։