Հայտնի է դարձել «Յուվենտուս»-ի հետ Ռոնալդուի գաղտնի համաձայնագրի մասին ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից. ԿԳՄՍ նախարար ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Իջևան, մարզպետի հետ խոսել հայ-ռուսական հարաբերություններից Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության․ Արտակ Բեգլարյան Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ՝ Սիրիայում բազայի վրա հարձակումից հետո․ Պենտագոն Արցախի ՄԻՊ-ը Հարավային Ամերիկայում է․ հանդիպում է ունեցել արգենտինացի խորհրդարանականների հետ «Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չունի»․ Մեդվեդև ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է 

Սպայի առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ զորանոցի հրդեհի գործով․ պաշտպան․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, ով, ըստ պաշտոնական վարկածի, վառարանը փորձել է վառել ավտոբենզինով եւ ողբերգության պատճառ դարձել, դեռեւս բուժում է ստանում։ Նրա վիճակը թեեւ կայուն է, սակայն խոսել չի կարողանում: Մենք զրուցել ենք նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ողբերգական հրդեհի հետեւանքով մահացավ 16 ժամկետային զինծառայող: Վարչապետը կառավարության հունվարի 19-ի նիստի ժամանակ հայտարարեց, որ հրդեհը տեղի է ունեցել բենզինով վառարան վառելու արդյունքում, եւ տեղեկացրեց, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է ԳՇ 14 կարգադրությունը՝ հետեւյալ վերնագրով․ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների եւ դրանց կանխարգելման մասին», եւ հստակ հրահանգավորել է՝ ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։ «7-րդ կետով նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։ Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, եւ այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»։ Նիկոլ Փաշինյանի այս խոսքը, կարծես, ուղղորդում լիներ առանց այդ էլ ուղղորդված Արգիշտի Քյարամյանի ու Աննա Վարդապետյանի համար: 

Եղիշե Հակոբյանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նա որեւէ դիրքորոշում չի հայտնել, սակայն փաստաբանի հետ անձնական զրույցներ է ունեցել, ինչից Հովսեփ Սարգսյանը տպավորություն է ստացել, թե սպան շահագրգռված է խոսել, սակայն առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ:

 - Ձեր պաշտպանյալի առողջական վիճակն ինչպե՞ս է: 

- Առողջական վիճակը թույլ չի տալիս ցուցմունք տալ, թե չէ իր շահերից է բխում ցուցմունք տալը: 

- Այդ աստիճան վա՞տ է վիճակը: 

- Ծայրահեղ չէ, սակայն ամբողջ դեմքը, ձեռքերն այրված են` ամբողջությամբ վիրակապերի մեջ, խոսում է, սակայն վերքերն իրեն խանգարում են: Պետք է մի փոքր ապաքինվի, որ կարողանա առանց լարվածության ցուցմունք տալ: 

- Քննչականից մեզ ասացին, որ դատաբժշկական փորձաքննություն է տեղի ունեցել, սակայն արդյունքների մասով քննչականում տեղյակ չէին: Մենք տեղեկացել էինք, որ Եղիշե Հակոբյանի արյան մեջ թմրանյութի տարրեր են հայտնաբերվել, նա հրդեհի օրը եղել է ոչ սթափ վիճակում: 

- Ես տեղյակ չեմ: Փորձաքննության մասին առաջին անգամ եմ լսում: 

- Դատախազությունից հաստատել էին, որ փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ Մասնավոր զրույցներ ունենո՞ւմ եք Եղիշեի հետ: Դեպքի մասին ոչինչ չի՞ խոսում: 

- Շատ դժվարությամբ է խոսում, մաշկը ձգվում է: Ես նրա հետ կոնֆիդենցիալ զրույց ունեցել եմ, իրազեկված եմ, սակայն փաստաբանական գաղտնիք է, չեմ կարող խոսել այդ մասին: Չեմ կարող ասել, թե ցուցմունք տալիս ինչ դիրքորոշում կհայտնի: Նա բավականին ծանր հոգեբանական վիճակում է, ազդված է: Երբ ես զրույց ունեցա նրա հետ, հասկացա, որ դեպքի հանգամանքների բացահայտման հարցում վերջինս շահագրգռված է: Դա բխում է նրա շահերից: 

- Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ նա չի ընդունում իր մեղքը: Եթե շահագրգռված է հանգամանքների բացահայտմամբ, ապա իր մեղավորությունը չի ընդունում: 

- Ենթադրություններ եկեք չանենք: Շատ վաղ է մեղավորության մասին խոսել: Պետք է որոշակի քննչական գործողություններ կատարվեն՝ մեղքի մասին խոսելու համար: Ի՞նչ մեղք ընդունի՝ որ իր պատճառով 16 զինծառայո՞ղ է մահացել: Նախնական է մեղադրանքը: 

- Վարչապետը կառավարության հունվարի 19-ի նիստի ժամանակ խոսեց դեպքի հանգամանքներից՝ ըստ էության, ուղղորդելով առանց այդ էլ ուղղորդված Արգիշտի Քյարամյանին: 

- Ես չեմ կարող վարչապետին մեկնաբանել: Ինքը կարող է միայն մեկնաբանել: Այնքան փորձաքննություններ են նշանակված, որ դեռ շատ վաղ է այդ մասին խոսել: Երեկ Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել դատախազական հսկողություն իրականացնող դատախազից, ինչը պարզապես անթույլատրելի է: Վաղաժամ դատողություններ պետք չէ անել»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի է դարձել «Յուվենտուս»-ի հետ Ռոնալդուի գաղտնի համաձայնագրի մասինԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը Մեծ Բրիտանիան և Չեխիան վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի զինծառայողների համարՋերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից. ԿԳՄՍ նախարար ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Իջևան, մարզպետի հետ խոսել հայ-ռուսական հարաբերություններից Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության․ Արտակ Բեգլարյան Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Աշխարհի ամենաերկար մորուք ունեցող տղամարդը երկրորդ անգամ գերազանցել է սեփական ռեկորդը (տեսանյութ)ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ՝ Սիրիայում բազայի վրա հարձակումից հետո․ ՊենտագոնԱրցախի ՄԻՊ-ը Հարավային Ամերիկայում է․ հանդիպում է ունեցել արգենտինացի խորհրդարանականների հետ «Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չունի»․ ՄեդվեդևՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է Սյունիքում ՔՊ-ականների միջև «մենամարտերը» շարունակվում ենՀայաստանի ազգային հավաքականի վերջին մարզումը Թուրքիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանին․ իրանցի լրագրողՎրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում (տեսանյութ) Մարտունու շրջանում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆԳրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹուրքիայի ֆուտբոլի ընտրանու մարզիչը վերլուծությունները մի կողմ դրած է մոտենում Հայաստանի դեմ խաղին Փաշինյանը ճիշտ է ասում, բայց միգուցե ի՞նքն է հինգերորդ շարասյունն ուղղորդել. Սերժ Սարգսյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱՄՆ-ում բանտարկյալներն ատամի խոզանակի միջոցով փախել են բանտից Ադրբեջանը կեղծ թեզերով փորձում է թիրախավորել նաեւ Արցախի միջհամայնքային ճանապարհները. ԱՀ ՏԿԵՆ Մեր ժամանակ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց ժամանակ թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր մոտ․ Սերժ Սարգսյան Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետԵրեւանում BMW-ի եւ մոպեդի բախման հետեւանքով 2 հոգի մահացել է. նրանք ավտոբուսի տակ են հայտնվել «Նախկինների» ճամբարից ՔՊ տեղափոխված Արենիի համայնքապետը պարապուրդի է մատնվածՄակրոնը հայտարարել է Չինաստան այցելելու մտադրության մասինԵրևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ «Հետք» Նեթանյահուն հետաձգել է այցը Լոնդոն, քանի որ օդաչուները հրաժարվել են իրականացնել չվերթը․ Telegraph Լկտի սուտ է, ձեռք ենք բերել S300-ներ, հեռահար հրթիռներ, հարյուրից ավելի զրահատեխնիկա ու «Իսկանդեր». Սերժ Սարգսյան Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես ՀՀ ինքնիշխան տարածքի, այնպես էլ ԼՂ-ի նկատմամբ․ ՊապիկյանԻնչ ունեցվածք են հայտարարագրել Էջմածնի ավագանու ՔՊ-ական անդամներըՓրկարարները ջրանցքից դուրս են բերել դի Սելենա Գոմեսը խնդրել է այլևս չահաբեկել Հեյլի Բիբերին, ով սկսել է մահվան սպառնալիքներ ստանալԵս ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ. ՀՀ նախագահԷդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից Սերժ Սարգսյանն անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության վտանգը Սնուփ Դոգը ցանկություն է հայտնել ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրման ժամանակԵրասխը, որտեղ սպանվեց հայ զինվորը, ադրբեջանական լրատվամիջոցներն անվանում են «հին ադրբեջանական հող»․ ամերիկացի լրագրող Մարկ Ցուկերբերգը երրորդ անգամ հայր է դարձել«Առաջին խաղն է էս մարդու»․ Պետրակովը քմծիծաղ տվեց հարցից հետո․ «Հրապարակ»Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով Թուրքիայի հավաքականը ժամանել է Երևան (լուսանկարներ)Հնագետները հայտնաբերել են Եգիպտոսի ամենահզոր փարավոնի արձանը Երևանը պատմական քաղաք է. թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է
Ամենադիտված