Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом Српазаном Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 году Из Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир) Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը

Аналитический

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի գործունեությանը: ՎԵրջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է․  2002-2004թթ. վերջինս աշխատել է որպես ՀՀ Աժ աշխատակազմում արտաքին հարաբերությունների վարչության պետ, 2004-2008թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում խորհրդական, 2008-2011 թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2011թ. Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, 2016թ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական` ֆրանկոֆոնիայի գծով 2018թ-ից Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Բեյրութ):

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Գաղտնիք չէ, որ Լիբանանում ունենք բավական կուռ համայնք և կազմակերպված համայնքային կառույցներ:  Լիբանանի դերը սփյուռքում դեռ եւս պահպանվում է նաև շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, ինչպես նաեւ սփյուռքի այնպիսի կառույցների կենտրոնատեղիներ, ինչպիսիք են՝ «Համազգային» մշակութային միությունը www.hamazkayin.com, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը, Հայ մարզական միությունը եւ այլն: Հայ համայնքը Լիբանանի կառավարությունում ներկայացված է ի դեմս էներգետիկայի եւ ջրի նախարար Արթուր Նազարյանի։ Դեսպանատուն-համայնք համագործակցության շրջանակներում հարկ է առանձնացնել Լիբանանում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի այցելությունը հայաբնակ Անջար: Դեսպանը նաև մասնակցել էր Առաջին Հանրապետության հռչակման 104-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Առանցքային հանդիպումների շարքից կարելի է առանձնացնել հետևյալները: Դեսպան Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի Ազատ Հայրենասիրական Շարժում կուսակցության նախագահ Ջեբրան Բասիլին։ Հանդիպմանը քննարկվել են հայ-լիբանանյան և տարածաշրջանային օրակարգի հարցեր։Աթաբեկյանը հանդիպել է նաև Լիբանանի Ընդհանուր անվտանգության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Աբբաս Իբրահիմին։ Քննարկվել են Լիբանանում և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, ինչպես նաև Հայաստանի և Լիբանանի միջև անվտանգային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները։ Դեսպանը հանդիպել է նաև Լիբանանի Հանրապետության Տեղեկատվության նախարար Զիյադ Ալ Մաքարիին։

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է: Այս առումով Լիբանանը առանձնահատուկ դեր է խաղում, քանի որ այստեղ  է գտնվում Անթիլիասի մայրավանքը և կաթողիկոսի նստավայրը: Պետք է նշել, որ դեսպանատուն-եկեղեցի կապը բավական ակտիվ է գործում, պաշտոնական տեղեկատվությունը հուշում է, որ դեսպան Աթաբեկյանը հաճախ է հանդիպումներ ունենում Արամ Ա-ի հետ, բացի այդ, բաց չի թողնում եկեղեցական արարողությունները: Դիցուք՝ դեսպանը ներկա էր գտնվել Անթիլիասի մայրավանքում մյուռոնօրհնեքի արարողությանը: Եկեղեցական դիվանագիտության շրջանակներում պետք է առանձնացնել նաև դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի Մարոնի Լիգայի նախագահ, դեսպան Խալիլ Քարամի հետ: Բացի այդ կարևոր է առանձնացնել  Մարոնի համայնքի հոգևոր առաջնորդ Պշարա Ռայի Պատրիարքի հետ հանդիպումը:

Ինչ վերաբերվում է հանրային դիվանագիտությանը, ապա պետք է փաստենք, որ այստեղ դեսպանատունը ակնհայտորեն կաղում է: Թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ սեպտեմբերյան ագրեսիայի և թե վերջերս՝ Լաչինի միջանցքի փակման ֆոնին դեսպանը հանդես չի եկել հարցազրույցներով, ինչը տվյալ դեպքում կարելի է համարել հանրային դիվանագիտության տապալում: Կարծես թե, ակտիվ չէ դեսպանատունը նաև քաղաքացիների հարցերի արձագանքման մասով:

Ինչով էր զբաղված դեսպանատունը 44-օրյա պատերազմի ընթացքում: Այս հարցը անչափ կարևոր է՝ հաշվի առնելով թե ինչ ռեսուրսների էր տիրապետում հայկական համայնքը և ինչ ազդեցություն կարող էր ունենալ լիբանանյան քաղաքական վերնախավի վրա՝ առնվազն կատարվածի քաղաքական գնահատական տալու մասով: Դեսպանատան ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ դեսպանատունն այնքան էլ ոգևորված չի եղել համայնքի կողմից ցույցերի կազմակերպմամբ:

Ինչ վերաբերվում  Է Արցախի փաստացի շրջափակմանը, ապա այս թեմային դեսպանատունը անդրադարձել է՝ տարածելով միայն Լիբանանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ Լիբանանում ՀՀ դեսպանի աշխատանքը պարունակում է ինչպես գովելի կետեր, այնպես էլ տարրեր, որոնք ակնհայտորեն բարելավելու կարիք է զգացվում:

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом СрпазаномЭто священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство»Служба национальной безопасности Украины заявила о предотвращении покушения на Зеленского: DWFreedom House признали «нежелательной организацией» в РоссииСША наказали Huawei новыми санкциямиГрузинская епархия ААЦ выразила поддержку движению «Тавуш во имя Родины»Представлена новая версия легендарного телефона Nokia 3210Автодорога Степанцминда-Ларс открыта для всех типов транспортных средствЭкс-глава МИД Армении: Азербайджан завтра сам может стать жертвой большой экспансииЗвезда «Пианистки» возглавит жюри Венецианского кинофестиваля в 2024 годуНикол Пашинян поблагодарил российскую сторону за теплый прием и прекрасную организацию заседания ВЕЭСПутин поздравил Пашиняна и АлиеваСтраны ЕС намерены согласовать 14-й пакет санкций против России до июля: EUobserverШествие во главе с предстоятелем Тавушской епархии доходит до города АбовянВ Москве проходит юбилейное заседание ВЕЭСК Тавушскому движению присоединился и блок «Эчмиадзин»Apple ввела в заблуждение покупателей во время презентации iPad ProПервопрестольный Святой Эчмиадзин: Мы не отвечаем на нецензурные суждения в адрес священнослужителейВ посольстве Франции в Армении отметили годовщину победы над нацизмомМинистр территориального управления и инфраструктур Армении принял посла БразилииПогода в Армении Максим Галкин* и его повзрослевший сын снялись с голым торсом: «К летнему сезону готовы»Президент Казахстана прибыл в МосквуСаммит НАТО пройдет 9-11 июля в ВашингтонеСтуденты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента АрменииАрхиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил егоCorriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в УкраинуАнна Винтур запретила подавать эти три продукта на Met GalaСтартовали съемки второго сезона сериала «Уэнсдей»В Германии запретили Z-символику и георгиевские ленты на 9 маяЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий ПесковЧалабян: Миссия и цель народного марша выходят за пределы Тавуша, даже за пределы АрменииНикол Пашинян прибыл в МосквуЗахарова: Москва приветствует встречу глав МИД Армении и АзербайджанаПутин поздравил лидеров стран СНГ с Днем ПобедыВ Сюникской области Армении построят таможенный и логистический центрЛидер движения и партии «Всеармянский Фронт» Аршак Карапетян выступил с обращениемИзраиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа«Грапарак»: Жителей Киранца обманули или на них надавили?Строительство участка Сисиан-Каджаран дороги Север-Юг планируется завершить к 2030 годуМинистр иностранных дел Сербии с оптимизмом смотрит на перспективы сотрудничества с АрмениейAl Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человекПредстоятель Ширакской епархии: Демаркацию нельзя проводить посредством угрозы войны и шантажаВ апреле Армению посетили 163 970 туристовАрарат Мирзоян поздравил министра иностранных дел Сербии с назначениемПремьер-министр Армении выехал с рабочим визитом в МосквуПротив односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на ЕреванС аукциона продадут редкую модель Lamborghini JalpaИз Гюмри в Ереван стартовало шествие (прямой эфир)Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ
Самое популярное