Թուրքիայում երկրաշարժից 28 ժամ անց փլատակների տակից դուրս են բերել կնոջն ու երեք երեխաներին (տեսանյութ)
ВидеоԹուրքական Գազիանթեփ քաղաքում հզոր երկրաշարժից 28 ժամ անց փլատակների տակից դուրս են բերվել մի կին և երեք երեխա։ Համապատասխան կադրերը տարածել է Anadolu գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է հինգ հազարը։