Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Զեղչերը պետք է գործեն առավելագույնը երեք ամիս. Մրցակցային հանձնաժողովը տնտեսավարողների հետ քննարկել է ակցիաների վերաբերյալ օրենսդրության կիրառումը

Society

 «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրության կիրառումը» խորագրով քննարկումը տնտեսավարող սուբյեկտների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ հնարավորություն կտա բացահայտել և լուծումներ գտնել  ակցիաների վերաբերյալ օրենքի կիրառումից հետո տնտեսավարողների մոտ առաջացած հարցերին ու խնդիրներին, այս մասին  «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրության կիրառումը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ ընդգծելով, որ «Առևտրի և ծառայությունների մասին», ինչպես նաև հարակից օրենքներում իրականացրած փոփոխություններն ու լրացումները ամբողջությամբ կարգավորել են տնտեսվարողների կողմից առաջարկվող ակցիաների և զեղչերի հետ կապված խնդիրները, քանի որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն  օրենսդրության փոփոխությունից հետո ունի բավարար գործիքակազմ խախտումները բացահայտելու համար:

«Հանձնաժողովի համար արդեն ավանդույթ է դարձել տնտեսվարող սուբյեկտների հետ մրցակցային իրավախախտումների կանխարգելմանը նվիրված տարատեսակ քննարկումների իրականացումը: 2022 թվականի հուլիսի 7-ից իրականացված օրենսդրական փոփոխությամբ կարգավորվեցին ակցիաների, զեղչերի և գնի չփոփոխման հետ կապված դեպքերը: Իսկ այսօր տնտեսավարող սուբյեկտների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկումը իրականացնում ենք այն նպատակով, որպեսզի օրենքի կիրառումից հետո տնտեսավարողների մոտ առաջացած հարցերն ու խնդիրները բարձրաձայնվի և քննարկվի»,- ասաց նա:

Տիգրան Մարկոսյանն ասաց, որ մինչև այդ օրենքի ընդունումը Հայաստանում ակցիաների առնչությամբ որևէ հստակ իրավական կարգավորումներ առկա չէին, որը բերել էր նրան, որ «զեղչ» երևույթը դարձել էր վերացական մի բան, որի նկատմամբ շատերն արդեն  հավատ չունեն:

Ըստ նրա՝ օրենքում փոփոխություն անելուց առաջ հաշվի են առել քաղաքացիներին ու տնտեսվարողներին մտահոգող հարցերը, ոլորտի բացերն ու հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

«Եղել են դեպքեր, երբ տնտեսավարողը հայտարարել է ակցիա իրականացնելու մասին ու պարզվել է, որ այդ ակցիան տևել է  տարիներ: Նոր կարգավորումները սահմանում են, որ զեղչը չի կարող տևել անորոշ ժամանակով, այն կարող է տևել առավելագույնը երեք ամիս: Հաջորդ պահանջը վերաբերվում է զեղչերի մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելուն: Տեղեկատվությունը պետք է լինի հստակ: Դրանից բացի, պետք է տեսանելի լինի մինչև զեղչը եղած գինը: Ակցիաների իրականացման ոլորտում բազմիցս արձանագրել ենք մի շարք խնդիրներ: Տնտեսվարողն ապրանքի գնի նկատմամբ սահմանում է զեղչ, սակայն պարզվում է՝ այդ զեղչված գինն իրականության մեջ ավելի բարձր է, քան սահմանված է: Մեկ այլ դեպքում զեղչերի մասին տեղեկատվությունը տրվում է թերի կամ ոչ ամբողջական: Մեկ այլ պարագայում հայտարարվում է զեղչի մասին, սակայն պարզվում է՝ որևէ գնային փոփոխություն տեղի չի ունեցել»,-ասաց  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

Նա ընդգծեց, որ, այս ամենից ելնելով էլ, օրենսդրական հստակ կարգավորումներ ներմուծվեցին: Նախ հստակ սահմանվեց, թե ակցիան ինչ է. այն կարճաժամկետ մարկետինգային միջոցառում է՝ ուղղված ապրանքների իրացման ծավալների մեծացմանը և դա դրսևորվում է երկու ձևով՝ զեղչի և գնի չփոփոխման հետ կապված այլ շահավետ պայմաններ առաջադրելը: Երկու դեպքում էլ ակցիայի առավելագույն ժամկետը  կարող է լինել ոչ ավել, քան երեք ամիս:

«Մրցակցային հանձնաժողովը, ինչպես մնացած հարցերում, խիստ հետևողական է իր գործի հանդեպ: Մենք օրենքի նախագծման փուլում լայն քննարկումներ արեցինք բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի առնելու համար: Եվ օրենքի ընդունման ընթացքում, և՛ հետո էլ բազմաթիվ իրազեկման ակցիաներ ենք իրականացրել՝փորձելով մեր տնտեսվարողներին փոխանցել այն միտքը, որը դրվել է բարեփոխման մեջ»,- ասաց նա:

ՄՊՀ անդամն ասաց, որ խախտումների դեպքում նախատեսված է մինչև նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով տուգանք:

«Լեգելատա» իրավաբանական ընկերության իրավաբան  Արթուր Բուդուրյանն, ով սպասարկում է սպառողների շահերը բիզնեսի, այդ թվում՝       մրցակցային իրավունքի հետ կապված, նշեց, որ այսօրվա քննարկումը իրենց համար շատ կարևոր է, որպեսզի իրենք և  իրենց  վստահորդները կարողանան ընկալել հանձնաժողովի համար ավելի ըմբռնելի, ընկալելի և ընդունելի դիրքորոշումները: Նա նշեց, որ քննարկվում են առհասարակ զեղչերի ու ակցիաների հետ կապված օրենսդրական կարգավորումների կիրառման արդյունքում տնտեսավարողների մոտ առաջ եկած խնդիրների որոշակի դրույթներ:

«Տնտեսավարողները հիմնականում դժգոհում են նրանից, որ չեն ընկալում արդյո՞ք միջին գինը պետք է հաշվել վաճառքից, թե հայտարարված գնից և այստեղ կարևոր է, որ տնտեսավարողը հասկանա, թե ի՞նչ նկատի ունի օրենսդիրը, երբ կիրառում է վաճառքի միջին գին: Եվ հույս ունենք՝ այս և նմանատիպ հարցերի լուծումները այսօրվա քննարկման արդյունքում վեր կհանվեն և լուծումներ կստանան»,- ասաց իրավաբանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular