Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Փրկարարները Գորիսում մանկապարտեզի կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր «Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասին Այս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 

Ալիեւը աշխարհի առաջ ձեռ էր առնում Հայաստանին եւ նրա վարչապետին. Լեւոն Զուրաբյան

Բլոգոսֆերա

Ալիեւը աշխարհի առաջ ձեռ էր առնում Հայաստանին եւ նրա վարչապետոին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը՝անդրադառնալով Մյունխենում նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանիղեկավարների միջեւ քննարկմանը:

«Եթե դիտում ես հայ ղեկավարների էվոլյուցիան Լեւոն Տեր-Պետրոսյանից դեպի Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, իսկ նրանցից դեպի Նիկոլ Փաշինյան, ապա դժվար է ազատվել այն մտքից, որ Հայաստանի մյուս ղեկավարը լինելու է պիտեկանտրոպ։
Մեր պետությունը ներկայացնող անձի ավելի ողորմելի եւ արգահատելի պատկեր երբերւէ տեսած չէինք։ Խղճալի կեցվածքով, կաղ տրամաբանությամբ, աղքատիկ, կակազող եւ կոտրված անգլերենով աշխարհին ներկայացող Հայաստանը անգամ խղճահարություն չէր կարող հարուցել։
-Ամբողջ տեսարանը մեր ազգային արժանապատվության եւ ինքնասիրության էկզեկուցիա էր։ Ալիեւը աշխարհի առաջ ձեռ էր առնում Հայաստանին եւ նրա վարչապետոին։ Նա հայտարարեց, որ Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիա, որը ընդունվել է ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաեւ հայ ժողովրդի կողմից, քանի որ այն պատերազմից հետո վարչապետ ընտրեց նրան, ով ստորագրել էր այդ կապիտուլյացիան։ Փաշինյանը առարկելու բան չուներ։ Առարկելու բան կլիներ, եթե Ալիեւի դիմաց նստած լիներ մեկ այլ ղեկավար, ոչ՝ Փաշինյանը։ Ի դեպ, այս դրվագը ցույց տվեց, որ Փաշինյանի վերընտրությունը Հայաստանում միայն ավելի է սաստկացրել Ալիեւի ագրեսիան Հայաստանի նկատմաբ, եւ ես հույսով եմ, որ դա դաս կլինի մեր որոշ թեթեւամիտ քաղաքացիների համար։
-Փաշինյանը լռեց, երբ Ալիեւ մեղադրեց Հայաստանին բոլոր մեղքերի մեջ, Ադրբեջանի տարածքների օկուպացիայի, ՄԱԿ֊ի ԱԽ բանաձեւերի խախտման մեջ։ Քանի որ Հայաստանի պատմությունը Նիկոլ Փաշինյանի համար սկսում է 2018 թվականի իր «փառապանծ» հեղափոխությունից, նա չգիտի, որ Հայաստանը ՄԱԿ֊ի ԱԽ֊ի բանաձեւերը չի խախտել եւ չէր էլ կարող խախտել, քանի որ գրավյալ տարածքներից դուրս գալու պահանջը երբեք էլ չի հասցեագրվել Հայաստանին, հետեւաբար, հակառակ Ալիեւի ասածների, Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չէր էլ կարող կիրառվել։ Նա չգիտի, որ այդ բանաձեւերը չի կատարել հենց Ադրբեջանը, բազմիցս խախտելով զինադադարը եւ հրաժարվելով հենց այդ բանաձեւերում ներկայացված կարգավորման առաջարկները կատարելուց։ Լռելով, Փաշինյանը, փաստորեն ընդունեց Ալիեւի մեղադրանքները եւ Հայաստանի մեղավորությունը։
-Երբ Ալիեւը ասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի, Փաշինյանը անհոդաբաշխ անգլերենով փորձեց բացատրել, որ այդ հասկացությունը ընդգրկված է Ալիեւի կողմից ստորագրված նոյեմբերի 9֊ի հայտարարության մեջ, բայց չասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը ամրագրված է նաեւ միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում, մասնավորապես՝ ՄԱԿ֊ի ԱԽ֊ի հենց Ալիեւի կողմից մատնանշած բանաձեւերի մեջ եւ ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում։
-Փաշինյանը լռեց, երբ Ալիեւը ասաց, որ չի բանակցի ղարաբաղցիների հետ, քանի դեռ նրանց ներկայացնում է Ռուբեն Վարդանյանը, մինչդեռ պետք էր ընդամենը ասել, որ արցախցիները իրենք պետք է որոշեն, թե ով է իրենց ներկայացնում այդ բանակցություններում, եւ ոչ թե Ալիեւը։
-Փաշինյանը ոչ մի համոզիչ փաստարկ չկարողացավ բերել հերքելու համար Ալիեւի կեղծիքները Լաչինի միջանցքի շրջափակման բացակայության մասին։ Լաչինի միջանցքով անցնող մեքենաների վերաբերյալ Ալիեւի «վիճակագրությանը» պետք էր պատասխանել իրական վիճակագրությամբ, որը ցույց կտար, որ ուղեւորների եւ ապրանքների փոխադրումներն, ըստ էության զրոյացվել են, խափանելով բնականոն կյանքը եւ բերելով տնտեսական աղետալի հետեւանքների։
-Փաշինյանը ոչ մի բառ չասաց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9֊ից հետո կատարված ագրեսիայի մասին անգամ Հայաստանի կողմից «օկուպացիայի» մասին Ալիեւի կեղծ մեղադրանքներին պատասխանելու համար նրան տրված իրավունքի սահմաններում։
-Իսկ երբ Փաշինյանը որոշեց պատասխանել Ալիեւի մեղադրանքներից մեկին՝ Ղարաբաղում 64 մզկիթների քանդման վերաբերյալ, պարզվեց, որ ավելի լավ կլիներ Փաշինյանը այդ մեղադրանքին չպատասխաներ ընդհանրապես։ Չհերքելով այդ տեղեկությունը, նա ոչ ավել, ոչ պակաս՝ պնդեց, որ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում քանդվել է 1560 մզկիթ, ինչից հմաշխարհային հանրությունը, ըստ Փաշինյանի ճղճիմ տրամաբանության, պետք է եզրակացներ, որ հայերի արածը մի մեծ բան չի։ Ընդորում, այս կատարյալ հիմարության վրա Փաշինյանը ծախսեց նրան հատկացված ժամանակի առյուծի բաժինը։
Մի խոսքով, Փաշինյանի երեկվա ելույթը Մյունխենյան անվտանգության կոնֆերանսում բացահայտեց ահավոր իրողություններ։ Մյունխենում նստած էր Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ողորմելի մարմնավորումը եւ հասկանալի դարձավ, որ եթե կա մի բան, որ դեռ չենք կորցրել ռազմի դաշտում, մենք կորցնելու ենք տկարամիտ դիվանագիտության արդյունքում։ Չէ՞ որ այդ նույն անգլերենով կամ ռուսերենով, այս նույն անգետ եւ ճղճիմ տրամաբանությամբ Փաշինյանն այսօր պաշտպանում է Հայաստանի եւ Արցախի շահերը աշխարհի մեծամեծերի հետ հանդիպումների ժամանակ եւ Հայաստանի համաձայնությունն է տալիս այս կամ այն՝ մեր ազգի համար ճակատագրական որոշումներին։
Ցավոք, մեր ազգի մեծամասնությունը այս ամենի մասին ոչ մի բան չի իմանա, հաշվի առնելով այսօր Հայաստանում տիրող ինֆորմացիոն դաշտի ծառայամիտ եւ մանիպուլյացիոն վիճակը։ Մյուս կողմից, իսկապես այդ մարդկանց առողջության համար ավելի լավ կլինի որ նրանց «անդունդը» չխաթարեն։
Մեկ էլ կասկածեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի Փաշինյանին տրված «ազգակործան պատուհաս» բնորոշման վրա։ Ինձ գնալով թվում ա, որ նրան ավելի շատ կսազեր «ազգակործան պապուաս» բնորոշումը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից Փրկարարները Գորիսում մանկապարտեզի կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր «Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՖուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասինԵկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. ԹաթոյանԱյս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին, Սոլակ գյուղին հարող հատվածից Թուրքիան վճռական հարված կհասցնի Սիրիային և Իրաքին․ ԷրդողանԹուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանԻրենք ասուլիս են անում, մենք էլ լիս ու աս կանենք, այս շարժումը ճշմարտության մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է (լուսանկար) Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-նՄեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկըԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում էՖրանսիան չի պատերազմում ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի դեմ․ ՄակրոնՈղջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են մաքրման աշխատանքներ (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում ՇենգավիթումՀայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվիՀանում ենք կոշիկն ու ճըտ-ճըտ՝ բլոկում ենք բոլոր ֆեյքերին․ Զոհրաբյան (տեսանյութ) Իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը. իմ պարտքն է. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)«Տեր ողորմեա՛». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում (տեսանյութ)Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին». ԼյոկաԱվարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումներըՀնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները․ «Տավուշը հանուն հայրենիքի»«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված». շարժման նոր քայլերգը (տեսանյութ)Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան․ Փաստինֆո Ինչ է կատարվում Կիրանցում․ ուղիղԻսրայելն սկսել է ռմբակոծել ՌաֆահըԱվարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻմ, ձեր երեխաների մայրերը չպիտի վախենան մայրենի լեզվով օրորոցային երգել․ եզդիական համայնքի ներկայացուցիչ (տեսանյութ) Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան հոսպիտալացվածներԿիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Մեր եզդիական համայնքի եղբայրները մեզ հետ են, գալիս էին նաև Կիրանց, Ոսկեպար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսնու՞մ եք ինչքան մարդ կա. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սոլակ գյուղ (տեսանյութ)Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը«Սյունը տեղադրում են գյուղացու դաշտի արանքում»․ Կիրանցի դաշտերում քարտեզագրում են կատարում (տեսանյութ)Ակտիվացել են ապազգային այնպիսի տարրեր, որոնք սուտ և կեղծիք են տարծում․ Տեր Զարեհ Աշուրյան
Ամենադիտված