Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Ուկրաինայում պատերազմը երեխաների մի ամբողջ սերնդի մղում է անդունդի եզրը. ՅՈՒՆԻՍԵՖ

World

 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմի բռնկումից գրեթե մեկ տարի անց երեխաների մի ամբողջ սերունդ 12 ամիս շարունակ ենթարկվել է բռնության և վախի, կորուստ և ողբերգություն տեսել: Երեխաների կյանքին առնչվող ոչ մի ոլորտ չկա, որի վրա հակամարտությունն ազդեցություն չի ունեցել. երեխաները սպանվել են, վիրավորվել, հարկադրված են եղել լքել իրենց տները, զրկվել կրթությունից և անվտանգ ու ապահով միջավայրով պայմանավորված առավելություններից:
 
«Ուկրաինայում երեխաները սարսափի մեկ տարի են ապրել», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Միլիոնավոր երեխաներ քնում են մրսած և վախեցած և արթնանում են՝ ակնկալելով, որ այս դաժան պատերազմն ավարտված կլինի: Զոհվել և վիրավորվել են երեխաներ, իսկ շատերը կորցրել են ծնողներին, քույրերին ու եղբայրերին, իրենց տները, դպրոցներն ու խաղահրապարակները: Ոչ մի երեխա երբե՛ք չպետք է նման տառապանք կրի»։
 
Տնտեսական ճգնաժամը, որի ընթացքում մեծ թվով ընտանիքներ հայտնել են եկամտի զգալի կորստի մասին, ինչպես նաև պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը կործանարար են եղել երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցության համար: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հարցման՝ հարցվածների 80 տոկոսը նշել է իրենց տնտեսական վիճակի վատթարացման մասին: Ի լրումն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ աղքատության մեջ ապրող երեխաների տոկոսը գրեթե կրկնապատկվել է՝ 43 տոկոսից հասնելով 82 տոկոսի: Իրավիճակը հատկապես դժվար է այն 5,9 միլիոն մարդկանց համար, ովքեր ներկայում տեղահանված են Ուկրաինայի տարածքում։
 
Պատերազմը կործանարար ազդեցություն է թողնում նաև երեխաների հոգեկան առողջության և բարեկեցության վրա։ Գրեթե 1,5 միլիոն երեխա գտնվում է դեպրեսիայի, տագնապի, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և հոգեկան առողջության այլ խնդիրների վտանգի տակ՝ հնարավոր երկարաժամկետ հետևանքներով և ազդեցությամբ:
 
Խաթարվել է երեխաների և նրանց ընտանիքների հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Հաղորդվում է, որ ավելի քան 1000 առողջապահական հաստատություններ վնասվել կամ ավերվել են հրետակոծությունների և օդային հարվածների հետևանքով, որի արդյունքում սպանվել կամ լուրջ վնասվածքներ են ստացել բուժառուները, այդ թվում՝ երեխաներ, ինչպես նաև բժշկական անձնակազմը: Հազարավոր երեխաներ, որոնք փախչում են հակամարտությունից չեն ստանում կենսական կարևոր պատվաստումները, որոնք կպաշտպանեին նրանց պոլիոմելիտից, կարմրուկից, դիֆթերիայից և կյանքին սպառնացող այլ հիվանդություններից:
 
2022 թվականի փետրվարի 24-ից ՅՈՒՆԻՍԵՖ-ը, միջազգային հանրության աջակցության շնորհիվ, ուսումնական պարագաներ է տրամադրել 770,000 երեխայի, 1,4 միլիոն երեխայի ներգրավել է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ, տրամադրել է հոգեսոցիալական աջակցություն 2,9 միլիոն երեխայի և նրանց խնամակալներին, գենդերային հիմքով բռնության արձագանքման ծառայություններ տրամադրել 352,000 կանանց և երեխաների, ապահովել է անվտանգ ջրի հասանելիություն 4,6 միլիոն մարդու համար: Բացի այդ, առողջապահական ծառայություններ են մատուցվել 4,9 միլիոն մարդու, ինչպես նաև դրամական օգնություն տրամադրել Ուկրաինայում բնակվող 1,4 միլիոն մարդու, իսկ հարևան երկրներում հաստատված՝ 47,494 տնային տնտեսությունների:
 
«Պատերազմը պետք է դադարի, որպեսզի երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ, որպեսզի նորից մանկություն ունենան, որպեսզի վերադառնան բնականոն կյանքին և սկսեն ապաքինվել և վերականգնվել», - ավելացրել է Ռասըլը: «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, չափազանց կարևոր է, որ առաջնահերթություն տրվի երեխաների հոգեկան առողջությանն ու հոգեսոցիալական կարիքներին: Մասնավորապես, պետք է ձեռնարկվեն տարիքին համապատասխան քայլեր՝ ապահովելու նրանց ջերմ խնամքով, տոկունությամբ, իսկ հատկապես ավելի մեծ երեխաների և դեռահասների դեպքում՝ հնարավորություններ ստեղծել նրանց համար բարձրաձայնելու իրենց մտահոգությունները»:
 
Խնդիրը բարդանում է նաև նրանով որ, պատերազմը խաթարել է ավելի քան հինգ միլիոն երեխաների կրթությունը՝ երեխաներին զրկելով անվտանգ և բնականոն կրթական միջավայրից, այն էլ՝ ի լրումն ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված երկու տարվա կրթական կորստին, իսկ Ուկրաինայի արևելյան շրջաններում ապրող երեխաների համար՝ կրթության ավելի քան 8 տարվա խափանումից հետո:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է կոչ անել՝ ապահովելու համար սկզբունքային, անվտանգ, արագ և անարգել հումանիտար աջակցության հասանելիություն, դադարացնելու հարձակումները երեխաների և նրան համար նախատեսված ենթակառուցվածքների վրա, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների և ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ինչպես նաև զերծ մնալու հակամարտության նպատակով դպրոցները օգտագործելուց, դադարեցնելու պայթուցիկ զինամթերքի օգտագործումը բնակավայրերում, որոնք անմիջականորեն հարյուրավոր երեխաների մահվան և նրանց մարմինների խեղման պատճառ են դառնում: Իսկ առաջնահերթորեն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է հանդես գալ հօգուտ ռազմական գործողությունների դադարեցման:
 
2022 թվականի դեկտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկեց իր ամենամյա կոչը՝ Մարդասիրական գործողություն հօգուտ երեխաների: ՅՈՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 9,4 միլիոն մարդու, այդ թվում՝ 4 միլիոն երեխաների անմիջական և երկարաժամկետ կարիքները հոգալու համար (ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս), ովքեր խորապես տուժել են ուկրաինական պատերազմից: Այդ ֆինանսավորումը հնարավորություն կտա ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրել, պահպանել և ընդլայնել կենսական նշանակության ծառայություններ առողջապահության, սնուցման, երեխաների պաշտպանության, գենդերային բռնության, ջրի և ջրահեռացման և սոցիալական պաշտպանության ոլորտներում՝ կառավարության կողմից տրամադրվող օգնության և վերականգնման ջանքերին զուգահեռ: Դրա շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կիրականացնի հավելյալ ներքին տեղահանումներին և փախստականների տեղաշարժերին արձագանքելուն ուղղված պատրաստվածության աշխատանքներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular